Փաշինյանի թիմի պարադոսքսալ նախաձեռնությունը․․․կոշտ մեսիջներ՝ Մոսկվայից

Փաշինյանի թիմի պարադոսքսալ նախաձեռնությունը․․․կոշտ մեսիջներ՝ Մոսկվայից

Mon, 09 Nov 2026 11:00:48 +0400


Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտ ներկայացնելուն։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Եվրոպական միությունում տեղ փնտրելը, որը նախաձեռնել է Փաշինյանի թիմը, հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու իրական օգուտներն օգտագործվում են այլ ինտեգրացիոն միավորում անցնելու եթերային գաղափարն առաջ մղելու համար»,-նշել է ռուս դիվանագետը։

Պանկինի կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որի ժամանակ Հայաստանի ժողովուրդը կարտահայտեր իր կամքը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, ինտեգրման իր հետագա ուղղության հարցում։

«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո նոր պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, և ոչ թե հակառակը, ինչը վերջերս հրապարակավ պնդում է Հայաստանի ղեկավարությունը», -ընդգծել է ռուս պաշտոնյան։

Նա պարզաբանել է, որ եթե հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն որևէ մեկին հետաքրքրիր չի լինի․

«Ըմբռնելու համար այն ակնհայտ առավելությունները, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և հնարավոր կորուստները, որոնք կլինեն ինտեգրման կապերի խզումից, հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին»։

ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասները կանխելու նպատակով։
«Արդյո՞ք դա կիրականացվի, կախված է ՀՀ ղեկավարության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու պատրաստակամությունից»,-նշել է Պանկինը:

Դիվանագետի պնդմամբ, առայժմ Մոսկվայում Երևանից կառուցողական ազդանշաններ չեն ստացել այս հարցի հետ կապված։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի օր, երբ ՀՀ-ից փոքր հատված մնա, ինքը կասի` սա է պետք փայփայել. Բեգլարյան

Մի օր, երբ ՀՀ-ից փոքր հատված մնա, ինքը կասի` սա է պետք փայփայել. Բեգլարյան Mon,…

4 րոպե ago

#Ուղիղ․ Նոյեմբերի 9-ը Եռաբլուրում

#Ուղիղ․ Նոյեմբերի 9-ը Եռաբլուրում Mon, 09 Nov 2026 10:59:53 +0400 Latest news from Հրապարակ ©…

15 րոպե ago

«Շուշի են արդեն հասել». Ինչ է ասել զոհված Գրիգորի Ծատրյանը մորը

«Շուշի են արդեն հասել». Ինչ է ասել զոհված Գրիգորի Ծատրյանը մորը Mon, 09 Nov 2026…

18 րոպե ago

Փաշինյան-Պուտին հանդիպման նախապայմաննե՞ր կան

Փաշինյան-Պուտին հանդիպման նախապայմաննե՞ր կան Mon, 09 Nov 2026 10:52:30 +0400 Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը…

22 րոպե ago

Ռուսական բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային․ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսական բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային․ ՊՆ-ի հայտարարությունը Mon, 09 Nov 2026 10:38:29 +0400…

36 րոպե ago

Թրամփն ասել է, որ Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են

Թրամփն ասել է, որ Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են Mon, 09 Nov 2026…

44 րոպե ago