Պետերբուրգի օդանավակայանը փակ է․ Ուկրաինայի նոր հուժկու գրոհը
Mon, 09 Nov 2026 11:36:11 +0400
Անցած գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կիրիշի քաղաքի արդյունաբերական գոտու վրա, հայտարարել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Կիրիշիում է գտնվում Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ «Կիրիշինեֆտեորգսինտեզը» (ԿԻՆԵՖ), որը «Սուրգուտնեֆտեգազի» դուստր ձեռնարկությունն է։
Դրոզդենկոյի խոսքով՝ «Լենինգրադի մարզում խոցվել է 113 անօդաչու թռչող սարք», իսկ տարածաշրջանում հայտարարվել է օդային տագնապ։
Ուկրաինական և ռուսական Telegram ալիքները հաղորդում են, որ Կիրիշիի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
Դրոզդենկոն նաև սոցիալական ցանցերում գրել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Վսևոլոժսկ քաղաքի բնակելի շենքի տանիքին։
«Ռոսավիացիան» իր հերթին հաղորդել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի փակման մասին։