Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը խաղաղության հիմնական խոչընդոտն է․ Թրամփ

Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը խաղաղության հիմնական խոչընդոտն է․ Թրամփ

Mon, 09 Nov 2026 12:00:59 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ մի քանի հայտարարություններ է արել ռուս-ուկրաինական պատերազմի մասին։ Մասնավորապես, նա նշել է, որ շուտով կարող է խաղաղության համաձայնագիր կնքվել։ Նրա խոսքերը մեջբերել է ՌԲԿ-Ուկրաինան։

Հարցազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը խոստացել է խաղաղություն հաստատել Ուկրաինայում, սակայն պատերազմը շարունակվում է։ Այս կապակցությամբ հաղորդավարը հարցրել է, թե որն է խաղաղության հիմնական խոչընդոտը։

«Զելենսկու և Պուտինի միջև ատելությունը… Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը երբեք չէր սկսվի։ Ոչ մի շանս։ Բայց այն սկսվեց, ուստի ես ժառանգել եմ այս պատերազմը։ Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրին», – պատասխանել է Թրամփը։

Հարցին, թե ԱՄՆ առաջնորդն ում է ավելի շատ վստահում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՞ն, թե՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Թրամփը նախընտրել է չպատասխանել։ Սակայն նա ասել է, որ լավ հարաբերություններ ունի երկու առաջնորդների հետ, և որ նրանք կհանդիպեն (ակնհայտորեն նկատի ունենալով Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունները)։

Դիտարկմանը, թե Զելենսկու ատելությունն ավելի հասկանալի է, քանի որ հենց Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա, Թրամփը պատասխանել է. «Դե, դա հասկանալի է, բայց այդ ամենը շատ, շատ էր.. Երբ նրանք ունեցան իրենց առաջին հանդիպումը, Ռուսաստանին դիմավորեցին մեծ անհարգալից վերաբերմունքով։ Այնպես որ, ես ոչինչ չեմ ասելու…

Իմ նախագահության բոլոր չորս տարիների ընթացքում (նկատի ունենալով իմ առաջին ժամկետը՝ 2016-2020 թվականներին), այս պատերազմը երբեք չի սկսվել։ Եվ այն երբեք էլ չէր սկսվի, չնայած Պուտինը շատ էր ուզում, որ դա տեղի ունենար»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը խառնեց իրավիճակն, ասաց` Արցախը Ադրբեջան է. Խաչատրյան

Փաշինյանը խառնեց իրավիճակն, ասաց` Արցախը Ադրբեջան է. Խաչատրյան Mon, 09 Nov 2026 12:06:12 +0400 Latest…

9 րոպե ago

Մեզ ՀՀ-ից հրամայել էին` դիրքերը թողնել, ով պիտի հրամայեր` Նիկոլը

Մեզ ՀՀ-ից հրամայել էին` դիրքերը թողնել, ով պիտի հրամայեր` Նիկոլը Mon, 09 Nov 2026 12:01:24…

14 րոպե ago

«Այս հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում»

«Այս հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում» Mon, 09 Nov 2026 11:58:11 +0400 Արցախի նախկին…

17 րոպե ago

ԱԺ ծեծկռտուքի առիթով վարույթ է հարուցվել

ԱԺ ծեծկռտուքի առիթով վարույթ է հարուցվել Mon, 09 Nov 2026 11:55:37 +0400 Գլխավոր դատախազությունից այսօր…

20 րոպե ago

«Մենք չենք հրաժարվել Արցախ վերադառնալու իրավունքից և պատրաստվում ենք պայքարել դրա համար»

«Մենք չենք հրաժարվել Արցախ վերադառնալու իրավունքից և պատրաստվում ենք պայքարել դրա համար» Mon, 09 Nov…

21 րոպե ago

Եթե իսկապես խաղաղության են ձգտում, դա պիտի անեն

Եթե իսկապես խաղաղության են ձգտում, դա պիտի անեն Mon, 09 Nov 2026 11:45:54 +0400 «Ապրելու…

29 րոպե ago