Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը

Անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը

Mon, 09 Nov 2026 12:57:53 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ՔՊ-ին մեղադրել է Հայաստանը պատերազմական իրավիճակների և պարտությունների առաջ կանգնեցնելու մեջ՝ իշխող քաղաքական ուժին բնորոշելով որպես «եռապատերազմի կուսակցություն»։

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալուց ի վեր ՔՊ-ն իր հետ Հայաստան է բերել պատերազմի վտանգը։

Նրա խոսքով՝ երեք պատերազմների և երեք պարտությունների պատասխանատվությունը կրում է հենց իշխող ուժը։ Կարապետյանի գնահատմամբ՝ իշխանությունները չեն կարողանում երկիրը զերծ պահել պատերազմի սպառնալիքից, քանի որ, իր ձևակերպմամբ, հենց իրենք են ստեղծել դրա համար նպաստավոր պայմանները։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ զիջումների շարունակությունը կարող է նոր պահանջների առիթ դառնալ Ադրբեջանի համար։ Նա պնդել է, որ հայկական կողմի հնարավոր զիջումների ակնկալիքով Ադրբեջանը ձգձգում է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը։

Կարապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել զիջումների քաղաքականությունը, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս պատասխանատուների օրոք պատերազմի վտանգը շարունակելու է մնալ երկրի օրակարգում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առողջ մարդ էր, որևէ խնդիր չուներ, կալանքից, հոգեկան ծանրաբեռնվածությունից այդ վիճակում հայտնվեց

Առողջ մարդ էր, որևէ խնդիր չուներ, կալանքից, հոգեկան ծանրաբեռնվածությունից այդ վիճակում հայտնվեց Tue, 10 Nov…

6 րոպե ago

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Tue, 10 Nov 2026 14:30:52 +0400 Թուրքիայի Բաթման…

15 րոպե ago

Լավրովը փակագծեր բացեց

Լավրովը փակագծեր բացեց Tue, 10 Nov 2026 14:23:43 +0400 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել…

22 րոպե ago

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․»

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․» Tue, 10 Nov 2026 14:15:24 +0400 Ամեն մի նոր ողբերգություն,…

31 րոպե ago

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր Tue, 10 Nov 2026 14:11:40 +0400 Latest…

34 րոպե ago

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»

«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի» Tue, 10 Nov 2026 14:07:25 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

39 րոպե ago