Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք

Շուշին հայկական էր, դրա համար էր մեզ պետք

Mon, 09 Nov 2026 12:52:45 +0400


Արցախյան պատերազմի հետևանքով կրած պարտությունից հետո անգամ հայկական կողմը դեռևս պահպանում էր Արցախում ներկայության հնարավորությունը, սակայն այսօր իրավիճակն արմատապես փոխվել է։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Շուշին հայկական կողմի համար կարևոր էր իր ազգային պատկանելության և պատմական նշանակության պատճառով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքում տրնգի պարելու և այնուհետև Շուշին «դժգույն ու դժբախտ» որակելու վարքագիծն անընդունելի էր։

Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ դրա նշանակությունն ու բովանդակությունն ըստ էության կորցրել են իրենց իմաստը, քանի որ Արցախն այլևս գոյություն չունի հայկական պետականության և ներկայության տեսանկյունից։

Գրիգորյանի գնահատմամբ՝ պատերազմում պարտությունից հետո ևս հայկական կողմը հնարավորություն ուներ այցելել Ստեփանակերտ և պահպանել կապն Արցախի հետ, թեև արդեն սահմանափակված ու նախկինից տարբեր պայմաններում։ Մինչդեռ այսօր իշխանությունների քաղաքականությունը, նրա համոզմամբ, հանգեցրել է նոր զիջումների և դիվանագիտական պարտությունների հեռանկարի։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են հույս ունենալ, որ ադրբեջանական պահանջները բավարարելու միջոցով հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության, սակայն այդ մոտեցումը չի կարող արդյունք տալ։

«Մեզ Շուշին պետք էր, որովհետև Շուշին հայկական էր, մեզ պետք չէր Նիկոլ Փաշինյանը, որ պետք է գնար Շուշիում տրնգի պարեր ու հետո հայտարարեր, որ Շուշին դժգույն ու դժբախտ էր», -ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կրոսն արդեն հետևում է․ Մխիթարյանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի պատմական վարկանիշում

Կրոսն արդեն հետևում է․ Մխիթարյանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի պատմական վարկանիշում Tue, 10 Nov 2026 14:45:48 +0400…

12 րոպե ago

Առողջ մարդ էր, որևէ խնդիր չուներ, կալանքից, հոգեկան ծանրաբեռնվածությունից այդ վիճակում հայտնվեց

Առողջ մարդ էր, որևէ խնդիր չուներ, կալանքից, հոգեկան ծանրաբեռնվածությունից այդ վիճակում հայտնվեց Tue, 10 Nov…

18 րոպե ago

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում Tue, 10 Nov 2026 14:30:52 +0400 Թուրքիայի Բաթման…

27 րոպե ago

Լավրովը փակագծեր բացեց

Լավրովը փակագծեր բացեց Tue, 10 Nov 2026 14:23:43 +0400 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել…

34 րոպե ago

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․»

«Սրա՛ն հանեք, մարդ չմեռնի է՛լ․․․» Tue, 10 Nov 2026 14:15:24 +0400 Ամեն մի նոր ողբերգություն,…

43 րոպե ago

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր

Արսեն Գևորգյանի մահը քաղաքականացնելը մարդկային չէ. ՔՊ-ական պատգամավոր Tue, 10 Nov 2026 14:11:40 +0400 Latest…

47 րոպե ago