Արդեն հայտնի հանգամանքներն իսկ բավարար են լուրջ մտահոգվելու համար

Արդեն հայտնի հանգամանքներն իսկ բավարար են լուրջ մտահոգվելու համար

Mon, 09 Nov 2026 13:45:23 +0400


ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը պնդում է, որ Հայաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջներով, իսկ նոր Սահմանադրության բովանդակության վերաբերյալ արդեն իսկ հայտնի տեղեկությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։

Նրա համոզմամբ՝ սահմանադրական գործընթացը սկսվել է Ալիեւի պահանջով, իսկ իշխանությունների ներկայացրած հիմնավորումները, թե փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկվել է դեռեւս 2016-2019 թվականներից, իրական պատճառները քողարկելու փորձ են։

Մամիջանյանի խոսքով՝ մտահոգության հիմնական պատճառներից մեկն էլ Անկախության հռչակագրին Սահմանադրության մեջ առկա հղումը վերացնելու իշխանությունների մտադրությունն է։ Նա դա համեմատել է սեփական ծննդյան վկայականը ոչնչացնելու հետ՝ ընդգծելով, որ այդ քայլով վտանգվում է պետության ինքնության եւ պատմական հիմքերի հետ կապը։

ՀՀԿ ներկայացուցիչը կասկածներ է հայտնել նաեւ նոր Սահմանադրությամբ ազգային եւ ընտանեկան արժեքների ամրագրման հարցում։ Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններում հակաընտանեկան արժեքների վերաբերյալ շեշտադրումները հիմք են տալիս ենթադրելու, որ նոր փաստաթղթում կարող են հայտնվել ավանդական ընտանիքի մոդելը հարցականի տակ դնող դրույթներ։

Մամիջանյանը հիշեցրել է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների շրջանակում Սահմանադրությամբ ամրագրվել էր ընտանիքի՝ կնոջ եւ տղամարդու միության վրա հիմնված լինելու սկզբունքը։ Նա նշել է, որ առաջիկայում հնարավոր կլինի պարզել՝ այդ դրույթն ինչ ձեւակերպմամբ է ներառվելու նոր Սահմանադրության մեջ։

Բացի այդ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամը մտահոգություն է հայտնել դատական իշխանության ապագայի վերաբերյալ՝ պնդելով, որ իշխանությունները ձգտում են դատական համակարգը դարձնել իրենց ենթակա։

Մամիջանյանը հավելել է, որ նոր Սահմանադրության տեքստի հրապարակումից հետո Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ սահմանադրական իրավունքի ոլորտում մասնագիտացած գործիչները, մանրամասն ուսումնասիրություն եւ գնահատականներ կներկայացնեն։ Սակայն, նրա համոզմամբ, մինչ այդ արդեն հայտնի հանգամանքներն իսկ բավարար են լուրջ մտահոգվելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պահանջ ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում

Պահանջ ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում Mon, 09 Nov 2026…

21 րոպե ago

ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական Քեշմ կղզուն․ ինչ է հայտնի

ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական Քեշմ կղզուն․ ինչ է հայտնի Mon, 09 Nov 2026 14:00:15…

22 րոպե ago

Չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց

Չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց Mon, 09 Nov…

36 րոպե ago

Նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածենք Իրանին․ Թրամփը կանգ չի առնում

Նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածենք Իրանին․ Թրամփը կանգ չի առնում Mon, 09 Nov 2026…

51 րոպե ago

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին Mon, 09 Nov 2026…

1 ժամ ago

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը

Հայաստանը վստահեցրել է Թեհրանին․ Իրանի պաշտոնական արձագանքը Mon, 09 Nov 2026 13:00:12 +0400 Հայաստանը վստահեցրել…

1 ժամ ago