ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական Քեշմ կղզուն․ ինչ է հայտնի
Mon, 09 Nov 2026 14:00:15 +0400
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կրկին հարվածել է Քեշմ կղզուն։
Fars լրատվական գործակալությունը, հղում անելով Հորմոզգան նահանգի իշխանություններին, հաղորդում է, որ Քեշմ կղզու կարևորագույն օբյեկտները չեն վնասվել ԱՄՆ-ի կողմից անցած գիշեր իրականացված հարվածից։
Գործակալության տվյալներով՝ թիրախները գտնվել են բնակելի թաղամասերից դուրս, ուստի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներին վնաս հասցնելը կանխվել է։
Հաղորդվում է, որ կղզում իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ։