Նախարար Պապոյանը եւ մարզպետ Ղալումյանը նախընտրական քարոզարշավի մեջ են

Նախարար Պապոյանը եւ մարզպետ Ղալումյանը նախընտրական քարոզարշավի մեջ են

Mon, 09 Nov 2026 18:45:09 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, հիմք ընդունելով իր դիմումը, նոյեմբերի 3-ին Տավուշի մարզպետի տեղակալի օգնական Արարատ Թամազյանին տրամադրել է չվճարվող արձակուրդ, 18 աշխատանքային օր՝ 2026թ․ նոյեմբերի 4-ից 27-ը ներառյալ: Ա․ Թամազյանը պետք է աշխատի 2026թ․ նոյեմբերի 30-ից։ Մարզպետ Ղալումյանը հոկտեմբերի 30-ին որոշել է Դեբեդավանի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Համլետ Խաչատրյանին տրամադրել 2025-2026 թվականների իր ամենամյա երկարացված արձակուրդը՝ 25 աշխատանքային օր, նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ։

Արարատ Թամազյանը Կողբ գյուղի նախկին վարչական ղեկավարն է, նա նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համարն է, Համլետ Խաչատրյանը՝ նույն ցուցակի 40-րդ համարը։ ՔՊ – ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող այլ պաշտոնյաներ՝ Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը, Լճկաձորի, Ջուջևանի դպրոցների վարչատնտեսական մասի համակարգողները, սակայն նրանք արձակուրդ չեն վերցրել։
Անցած կիրակի օրը՝ նոյեմբերի 8-ին մարզպետ Հայկ Ղալումյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Մխիթար Խաչիկյանի հետ այցելել են Պտղավան, Դեբեդավան, Բագրատաշեն, Զորական։ Ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ հանդիպումներից մեկի ժամանակ մարզպետ Ղալումյանը հայտարարել է․ «Ես ձեզ կարամ վստահ ասեմ, որ մեր թեկնածուն, մեր քաղաքական թիմը առաջիկա` նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններում 10-րդ համարն ա։ Ես ձեզ բոլորիդ հորդորում եմ, խնդրում եմ, որ ձեր ձայնը տաք մեր թեկնածուին, որովհետև համոզված եմ, որ պարոն Խաչիկյանի գլխավորությամբ մեր ավագանու մեր թիմը մեծածավալ աշխատանքներ ա իրականացնելու Նոյեմբերյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում»։

Հարց է ծագում` եթե Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրություններում հաղթի «Ապրելու երկիր» կուսակցությունը եւ գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը վերընտրվի, համայնքի բնակավայրերում մեծածավալ ծրագրեր չեն իրականացվելո՞ւ իշխանությունների կողմից։ Մարզպետ Հայկ Ղալումյանը նախկինում մարզի համայնքներում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց էր սահմանել` նա ամեն ամիս մեկ օր մարզի Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան համայնքներում քաղաքացիների ընդունելություն էր կատարում, սակայն ամիսներ շարունակ խախտել է իր իսկ սահմանված կարգը` համայնքներում քաղաքացիների ընդունելություն չի անում, համարելով, որ համայնքներում բնակիչների հետ պատահական հանդիպումներն ինքնին քաղաքացիների ընդունելություն են։ Կիրակի օրը մարզպետը` նախարար Պապոյանի հետ նախընտրական քարոզչության է մեկնել Դեբեդի հովտի գյուղեր։ Տավուշի մարզի այգիների բերքի իրացման խնդիր կա, այգիներում վնասատուներ կան, սակայն Գևորգ Պապոյանը փոխանակ այդ խնդիրներով զբաղվի, ՔՊ-ի նախընտրական քարոզչությամբ է զբաղված։ Նախընտրական այդ հանդիպումներին ակտիվորեն մասնակցել են այդ գյուղերի դպրոցների տնօրենները, ուսուցիչները։

Օրինակ, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գևորգյանը նոյեմբերի 8-ին իր ղեկավարած դպրոցի ուսուցիչներին հրահանգել է ժամը 12․30-ին ներկա լինեն գյուղի հրապարակում` բոլոր ուսուցիչների ներկայությունը պարտադիր է։ Այդ հանդիպմանը Լուսինե Գևորգյանը, ով ՔՊ կուսակցությունից ավագանու թեկնածու չէ, անձամբ էր վեր պարզել ՔՊ-ի նախընտրական բուկլետը։

Լուսանկարում, առաջին շարքում, աջից` Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Գևորգյանն է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շուշուտ եք Հաջիևի հետ խոսում, մեր փոխարեն իրեն հարցրեք` ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները

Շուշուտ եք Հաջիևի հետ խոսում, մեր փոխարեն իրեն հարցրեք` ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները Mon,…

5 րոպե ago

Եթե Արցախի հետ բերումը չկա, ցանկացած գործողություն համապատասխանում է ալիևյան Սահմանադրությանը

Եթե Արցախի հետ բերումը չկա, ցանկացած գործողություն համապատասխանում է ալիևյան Սահմանադրությանը Mon, 09 Nov 2026…

9 րոպե ago

Եթե հանում ենք Անկախության հռչակագիրը, ընդունում ենք, որ եղել ենք ապօրինի պետություն

Եթե հանում ենք Անկախության հռչակագիրը, ընդունում ենք, որ եղել ենք ապօրինի պետություն Mon, 09 Nov…

11 րոպե ago

Բախումներ՝ վարչապետի նստավայրի մոտ

Բախումներ՝ վարչապետի նստավայրի մոտ Mon, 09 Nov 2026 19:30:02 +0400 Բախումներ են տեղի ունեցել հակակառավարական…

16 րոպե ago

ԱԺ գործով քրվարույթը և Նիկոլի ալիբին

ԱԺ գործով քրվարույթը և Նիկոլի ալիբին Mon, 09 Nov 2026 19:15:15 +0400 Գլխավոր դատախազությունից իմացա,…

31 րոպե ago

Եվրոպայի հանդեպ մոտեցումը մեղմացրել է

Եվրոպայի հանդեպ մոտեցումը մեղմացրել է Mon, 09 Nov 2026 19:00:19 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

46 րոպե ago