Հայաստանը դուրս է գալիս նաև ԱՊՀ-ի՞ց
Tue, 10 Nov 2026 13:27:02 +0400
ՀԱՊԿ-ում աշխատանքների փաստացի դադարեցման ֆոնին Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության մասին հարց չի բարձրացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում։
«Ինձ անձամբ և՛ վարչապետն է ասել, և՛ շատ ուրիշներն այն մասին, որ իրենք մնում են ԱՊՀ–ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ ԱՊՀ–ից»,– ասել է Լեբեդևը։
Հավելենք, որ ԱՊՀ–ն ներառում է հետևյալ պետությունները՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան: