Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան
Tue, 10 Nov 2026 17:45:55 +0400
«Արսեն Գևորգյանին կալանավորեցին ընտրություններից չորս օր առաջ։ Նա մահացավ պետության վերահսկողության տակ գտնվող հաստատությունում, այնտեղ, որտեղ պետությունը պատասխանատու է յուրաքանչյուր մարդու կյանքի, առողջության և արժանապատվության համար։
Միջազգային հանրությունը, Եվրոպայի խորհրդի կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն։
Հարցերը շատ են։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Ի՞նչ վիճակում էր նա։ Ստացե՞լ է արդյոք ժամանակին պատշաճ բուժօգնություն։ Պետությունը պարտավոր է պատասխանել։
Բայց ամենակարևոր հարցը մեկն է՝ ինչու էր նա կալանքի տակ։ Պատասխանը հստակ է եւ աներկբա՝ քաղաքական հետապնդման պատճառով։ Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը։ 2018 թ. ներկայացվել է կալանքի 870 միջնորդություն, 2025 թ.՝ 2559, որից 1566-ը՝ ամբողջությամբ բավարարվել է։ Այդ թվերի հետևում մարդիկ են, խեղված ճակատագրեր»։
«Ուժեղ Հայաստանի պատգամավոր Արեգա Հովսեփյան