«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել

«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել

Tue, 10 Nov 2026 22:41:19 +0400


«Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, ամերիկյան Թենեսի նահանգի դատարան նոր հայց են ներկայացրել լրագրող Քենդիս Օուենսի դեմ, որը պնդում է, թե Ֆրանսիայի առաջնորդի կինը ծնվել է որպես տղամարդ։ Այս մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հայցը ներկայացվել է նոյեմբերի 4-ին և բաղկացած է մոտ 400 էջից։ Փաստաթղթում հիշատակվում է Օուենսի կողմից արված «կեղծ պնդումների» 88 դեպք։

Լրագրողը նույնպես հաստատել է հայցի ներկայացման փաստը։

«Վախենամ՝ դա համապատասխանում է իրականությանը։ Մակրոն ամուսիններն իսկապես իմ դեմ մեղադրանքների նոր փաթեթ են ներկայացրել»,-ավելի վաղ այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Էմանուել և Բրիջիտ Մակրոնները Օուենսին մեղադրել են կեղծ տեղեկություններ օգտագործելու մեջ՝ «իր անկախ հարթակն առաջ մղելու, ճանաչում ձեռք բերելու և գումար վաստակելու նպատակով»։

Նրանց կարծիքով՝ լրագրողը չի դադարել ապատեղեկատվություն տարածել նույնիսկ 2025 թվականի ամռանը առաջին հայցի ներկայացումից հետո։

«Այս կեղծ պնդումները հսկայական վնաս են հասցրել Մակրոնների ընտանիքին»,- գործակալությունը մեջբերում է դատական փաստաթղթից։

Օուենսը 2024 թվականի մարտից բազմիցս հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, իրականում ծնվել է որպես տղամարդ։ 2025 թվականի սեպտեմբերին Մակրոնն ու նրա կինը պատրաստվում էին դատարանին ներկայացնել ապացույցներ, որոնք հերքում են Օուենսի պնդումները։

Ամերիկացի լրագրողի տեսաալիքն ունի ավելի քան 6 միլիոն բաժանորդ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էինք Բրիջիտ Մակրոնի՝ տղամարդ ծնված լինելու մասին աղմկահարույց պնդումներ արած լրագրողի մահվան մասին։

Հավելենք նաև, որ ավելի վաղ հաղորդվել էր Բրիջիտ Մակրոնի՝ տղամարդ ծնված լինելու մասին աղմկահարույց պնդումներ արած լրագրողի՝ դատական գործընթացում հաղթանակ տանելու մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

2 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

3 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

3 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

3 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

3 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago