Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան

Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև Մոսկվան

Wed, 11 Nov 2026 17:26:41 +0400


Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է այնպիսին լինեն, որ դրանց համաձայնի նաև Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով, որ այդ հարցը առանցքային նշանակություն ունի պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում։

Ռուբիոն նշել է, որ Ուկրաինայի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքների վերջնական ձևաչափը դեռ որոշված չէ, և այս հարցի շուրջ տարբեր առաջարկներ են քննարկվում։ Նրա խոսքով՝ երաշխիքները պետք է ապահովեն, որ պատերազմից հետո Ուկրաինան իրեն անվտանգ զգա, սակայն դրանց գործարկման համար անհրաժեշտ է նաև Ռուսաստանի համաձայնությունը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ անվտանգության երաշխիքները կարևոր պայման են, որպեսզի Կիևը կարողանա համաձայնել խաղաղության որևէ համաձայնագրի։ Միաժամանակ նա չի բացառել, որ այդ երաշխիքները կարող են ամրագրվել միջազգային պայմանագրով, սակայն ընդգծել է, որ այդ հարցը դեռ մանրամասն քննարկված չէ, իսկ նման պայմանագրերի վավերացումը ԱՄՆ Սենատում կարող է դժվարություններ առաջացնել։

Ռուբիոն այս հայտարարություններն արել է Փարիզում՝ G7-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում, նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում նախատեսված՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցություններից առաջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան․ Պուտինը վերջապես ընդունեց ամերիկացիներին

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան․ Պուտինը վերջապես ընդունեց ամերիկացիներին Thu, 12 Nov 2026 18:30:41 +0400 ՌԴ…

11 րոպե ago

ՀՀ ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ սենատոր

ՀՀ ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ սենատոր Thu, 12 Nov 2026 18:19:10 +0400…

23 րոպե ago

Չլիներ ԵՄ աջակցությունը, Փաշինյանի ռեժիմը վաղուց հեռացված կլիներ իշխանությունից

Չլիներ ԵՄ աջակցությունը, Փաշինյանի ռեժիմը վաղուց հեռացված կլիներ իշխանությունից Thu, 12 Nov 2026 18:15:42 +0400…

26 րոպե ago

Երևանի խցանումների պատճառ #2467․ Կատակ չի

Երևանի խցանումների պատճառ #2467․ Կատակ չի Thu, 12 Nov 2026 18:09:07 +0400 Երևանի խցանումների պատճառ…

33 րոպե ago

Հրաձգություն Բրյուսելում․ կան տուժածներ

Հրաձգություն Բրյուսելում․ կան տուժածներ Thu, 12 Nov 2026 18:00:07 +0400 Հրաձգություն է տեղի ունեցել Բելգիայի…

42 րոպե ago

Տնտեսագետը՝ անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին

Տնտեսագետը՝ անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին Thu, 12 Nov 2026 17:47:07 +0400 Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը…

55 րոպե ago