Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ որքան գումար է վերադարձվել

Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ որքան գումար է վերադարձվել

Wed, 11 Nov 2026 18:48:15 +0400


Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման գործընթացում 22 պետական բուհից 17-ում ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4600 ուսանողի վճարումների և տրամադրված փոխհատուցումների հաշվարկման արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։

Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կրկնակի վճարումների հետևանքով, քանի որ վերջիններս պետության և տարբեր կազմակերպությունների տրամադրած փոխհատուցումների մասին պատշաճ չեն տեղեկացվել։

Ծառայությունը բուհերից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ ուսանողների և շահառու կազմակերպությունների տվյալները ճշգրտելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ։

Վերահսկողության ավարտի դրությամբ վերադարձվել է շուրջ 153 մլն դրամ, որից 113 մլն դրամը՝ 1094 ուսանողի, 4 մլն դրամը՝ պետությանը, իսկ 36 մլն դրամը՝ ուսանողների ուսման վարձերը բարեգործական հիմունքներով վճարած կազմակերպություններին։

Մնացած գերավճարների վերադարձման և ուսանողների նույնականացման աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած և միակողմանի ծնողազուրկ ուսանողներին, անչափահաս երեխա ունեցող, երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, մարտական գործողություններին մասնակցած, բարձր առաջադիմություն ունեցող, սահմանամերձ համայնքներում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել․ կարծում է Մարկո Ռուբիոն

Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել․ կարծում է Մարկո Ռուբիոն Wed, 11 Nov 2026 19:30:06…

10 րոպե ago

Հայաստանը չարձագանքեց․ Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ձերբակալմամբ

Հայաստանը չարձագանքեց․ Մոսկվան մտահոգ է ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ձերբակալմամբ Wed, 11 Nov 2026 19:23:39 +0400…

16 րոպե ago

Քայլ առ քայլ՝ դեպի երազանքի իրականացում

Քայլ առ քայլ՝ դեպի երազանքի իրականացում Wed, 11 Nov 2026 19:15:21 +0400 Փաշինյանի երազանքն իրականանում…

25 րոպե ago

Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ

Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ Wed, 11 Nov 2026 19:07:12 +0400 ՄԱԿ-ի…

33 րոպե ago

Կիմ Չեն Ընը մտադիր է իշխանությունը փոխանցել իր 13-ամյա դստե՞րը

Կիմ Չեն Ընը մտադիր է իշխանությունը փոխանցել իր 13-ամյա դստե՞րը Wed, 11 Nov 2026 19:00:13…

40 րոպե ago

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Wed, 11 Nov 2026 18:55:59 +0400 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության…

44 րոպե ago