Սոսեդովի մահը հարցեր է առաջացրել․ Քննչական կոմիտեի նախագահը պահանջել է զեկույց
Wed, 11 Nov 2026 22:30:00 +0400
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը պահանջել է զեկույց՝ հայտնի ռուս երաժշտական քննադատ, լրագրող եւ հեռուստահաղորդավար Սերգեյ Սոսեդովի մահվան հանգամանքների անռչությամբ անցկացրած հետաքննության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ն։
Հիշեցնենք, որ Սոսեդովը մահացել էր սեպտեմբերի քսաներեքին Յակուտիայում՝ ենթադրաբար դժբախտ պատահարից։ Նա հյուրանոցում ներքեւ էր ընկել աստիճաններից, գլխի ուժգին հարված ստացել եւ մահացել։ Ռուսական ֆեդերալ հեռուստաընկերություններում Սոսեդովի մահը ակտիվ քննարկումների առիթ է դարձել։ Բարձրացվել են բազմաթիվ հարցեր։ Եւ թերեւս այդ բոլոր հարցերին լիարժեք պատասխաններ տալու համար էլ ՔԿ նախագահ Բաստրիկինը պահանջել է զեկույց ներկայացնել Սոսեդովի մահվան հանգամանքների առնչությամբ իրականացված հետաքննության վերաբերյալ։