Այժմ ո՞ւր է մեկնում Փաշինյանը
Wed, 11 Nov 2026 22:40:59 +0400
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում, հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: