Թրամփը «ձեռքերը լվանու՞մ է» Նեթանյահուից․ նոր զարգացումներ

Թրամփը «ձեռքերը լվանու՞մ է» Նեթանյահուից․ նոր զարգացումներ

Thu, 12 Nov 2026 12:00:57 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է արդյունավետ համագործակցության «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտի հետ, եթե նա դառնա Իսրայելի վարչապետ, հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին։

«Ժողովուրդը քվեարկել է, և, իհարկե, մենք կաշխատենք ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ», – ընդգծել է դիվանագետը՝ պատասխանելով ԱՄՆ վարչակազմի՝ Այզենկոտի հետ համագործակցության հեռանկարների մասին հարցին։

Հակաբիի խոսքով՝ Թրամփի կողմից գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին Քնեսեթի ընտրարշավի ժամանակ ցուցաբերած աջակցությունը չի նշանակում, որ նա կհրաժարվի նույնքան սերտ համակարգումից ցանկացած այլ պատշաճ կերպով ընտրված վարչապետի հետ։

Դեսպանը նշել է, որ ամերիկացի առաջնորդը բազմիցս ցույց է տվել աշխարհի տարբեր սպեկտրի քաղաքական գործիչների հետ արդյունավետ աշխատելու՝ իր կարողությունը։

Մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից կոալիցիոն բանակցություններին անմիջական միջամտության հնարավորությունը, մասնավորապես՝ Նեթանյահուին կամ Այզենկոտին Սպիտակ տանը խորհրդակցությունների կանչելու հնարավորությունը, Հաքաբին նշել է, որ ինքը դեռևս տեղյակ չէ նման մտադրությունների մասին, բայց չի բացառել նման դիվանագիտական ​​քայլերի քննարկումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը Fri, 13 Nov 2026 13:08:08 +0400…

6 րոպե ago

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել Fri, 13 Nov 2026 13:00:23…

14 րոպե ago

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին Fri, 13 Nov 2026 12:53:12 +0400…

21 րոպե ago

«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում

«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում Fri, 13 Nov 2026 12:48:40…

26 րոպե ago

Այսօրվա փոխարժեքը․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին

Այսօրվա փոխարժեքը․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին Fri, 13 Nov 2026 12:45:48 +0400 Հայաստանի…

29 րոպե ago

Մակրոնը փորձեց գրկախառնվել Իսլանդիայի վարչապետի հետ

Մակրոնը փորձեց գրկախառնվել Իսլանդիայի վարչապետի հետ Fri, 13 Nov 2026 12:37:55 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

37 րոպե ago