Կառավարությունը «Վառեմ-մարեմի» շենքը խլեց «Տաշիրի» ձեռքից․ ո՞րն է իրական պատճառը

Կառավարությունը «Վառեմ-մարեմի» շենքը խլեց «Տաշիրի» ձեռքից․ ո՞րն է իրական պատճառը

Thu, 12 Nov 2026 13:45:28 +0400


2024 թվականի օգոստոսին ՀՀ կառավարությունը հաստատել էր Գյումրու հանրահայտ «Վառեմ-մարեմի» շենքի ամրակայման և վերականգնման նախագիծը, որը պետք է իրականացվեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։
Շինաշխատանքները մեկնարկել էին 2025 թվականի սեպտեմբերին։ Ըստ սկզբնական ծրագրի՝ վերականգնումը նախատեսվում էր ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, և ընթանում էին բավական ինտենսիվ աշխատանքներ։ Սակայն որոշ ժամանակ անց գործընթացը կանգ առավ քաղաքական տարաձայնությունների պատճառով։

Գյումրու քաղաքապետարանն արդեն տրամադրել էր շենքի ամրացման ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ վերջնական շինթույլտվությունը պետք է տրամադրեր ԿԳՄՍ նախարարությունը, ինչը, սակայն, չարվեց։ Արդյունքում՝ կառավարությունը որոշում կայացրեց չեղարկել բարերարի միջոցներով իրականացվող շինարարությունը։
Այնուհետև հայտարարվեց, որ շենքի հիմնանորոգումը պետք է շարունակի պետությունը։ Չնայած սրան՝ աշխատանքների վերսկսման ընթացք կամ նոր ժամկետներ դեռևս չկան։

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անձամբ հայտարարեց, որ «Վառեմ-մարեմի» շենքը պետությունը նախատեսում է վերականգնել պետական միջոցներով և այն ամբողջությամբ դարձնել պատմամշակութային կենտրոն։

Փաստացի ստացվում է, որ պետությունը որոշել է շենքի վերականգնման գործընթացը վերցնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամից և այն իրականացնել սեփական միջոցներով։ Սակայն մինչ օրս հստակ ու հասկանալի բացատրություն չկա, թե ինչ հիմքերով և ինչ պատճառաբանությամբ է կայացվել այդ որոշումը, ինչու թույլ չտրվեց բարերարին շարունակել արդեն սկսված աշխատանքները։
Ընդդիմադիր շրջանակների համոզմամբ՝ այս ամենի հիմքում ոչ թե շենքի վերականգնման հետ կապված խնդիրներն են, այլ քաղաքական հաշվեհարդարը՝ պայմանավորված Սամվել Կարապետյանի և իշխանությունների միջև առկա հակամարտությամբ։ Նրանց գնահատմամբ՝ «Վառեմ-մարեմիի» շուրջ ստեղծված իրավիճակը ևս այդ քաղաքական հակասությունների հետևանքն է։
«Բարեգործությունը չպետք է բերվի քաղաքական դաշտ»,- ավագանու նախորդ նիստի ժամանակ հայտարարել էր Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը։

«Էսօրվա դրությամբ էդ շենքը փլվում է։ Մենք անցած տարվանից տվել ենք, որ ստեղծվի շինհրապարակ։ Ստեղծվել է, կռանը բերել կանգնեցրել են։Մինչ առ էսօր թույլ չեն տալիս մշակույթի նախարարությունից, որ էդ մարդը կառուցի։

Պետք է մենք հասկանանք՝ մեր քաղաքին ինչ օգուտներ կան, և այդ օգուտները ինչ մակարդակի են։ Ես չեմ ասում՝ ինչ-որ անճաշակություն` բարեգործարան, բայց կոնկրետ պատմամշակութային շենք է, որը զրո դրամ, զրո դրամ պետք է շահույթ տա բարեգործին։ Ամբողջը պետք է կառուցի ու հանձնի քաղաքապետարանին։

Եվ այդ մարդը կըսե` դարձրեք Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանն դարձրեք։Ինձ մի քառակուսի սանտիմետր էդտեղից բան պետք չի։ Չգիտեմ՝ ինչն է։ Չպետք է էդ դաշտը դարձվի քաղաքական։

Այդ տարածքն ընդհանրապես պետք է ազատ լինի։ Եվ ասեք, որ անպայման մի րոպե շուտ, ոչ թե միայն մենք, այլ իրենք էլ պիտի առաջինը ասեն` ախպեր, տվեք, մեր քաղաքի համար է, պետք է։ Հիմա էդ ոնց , ինչ խաղեր է, ոնց կկազմակերպենք, քաղաքի համար առաջնահերթ խնդիր է։ Տվեք, թող մարդը սարքի…»,֊ասում է Առաքելյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը Thu, 12 Nov 2026 14:30:24 +0400 Euronews-ը հաղորդում…

10 րոպե ago

Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը` ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա

Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը` ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա Thu, 12 Nov…

22 րոպե ago

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․ Thu, 12 Nov 2026 14:15:57 +0400…

24 րոպե ago

Թուրքական մամուլին զվարճացրել են Փաշինյանի հրապարակած տեսանյութերը

Թուրքական մամուլին զվարճացրել են Փաշինյանի հրապարակած տեսանյութերը Thu, 12 Nov 2026 14:07:50 +0400 ՀՀ վարչապետ…

32 րոպե ago

Ինչ է ասել Վալոդյա Գրիգորյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Գևորգը հորն ու մորը

Ինչ է ասել Վալոդյա Գրիգորյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Գևորգը հորն ու մորը Thu, 12…

38 րոպե ago

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների Thu, 12 Nov 2026 14:00:46 +0400 Իրանի գերագույն առաջնորդ…

39 րոպե ago