Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին

Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին

Thu, 12 Nov 2026 13:44:34 +0400


Մի քանի օր առաջ Երևանում՝ Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Սա գեղեցիկ ու խորհրդանշական միջոցառում էր, որը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութային ամուր կապերը։

Սակայն այս միջոցառումը ադրբեջանական մեդիայում մի քանի օր շարունակ հիստերիայի առիթ դարձավ։ Պատճառը, ըստ էության, նույն հին ու ագրեսիվ խոսույթն է՝ թե՛ Երևանն է «իրենցը», թե՛ Կապույտ մզկիթը։ Բայց Բաքուն չբավարարվեց տեղեկատվական հարձակումներով։ Երեկ Կովկասի մահմեդականների վարչությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, ամբողջ աշխարհի կողմից կիսվող և միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ ուղղված սադրանք»։

Պատմական կեղծարարությունից զատ՝ այստեղ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ։ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ուղղակիորեն միջամտել Հայաստան-Իրան հարաբերություններին։ Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ։ Ինքն է որոշելու՝ ով, որտեղ և ինչ միջոցառում պետք է անցկացնի՞։ Սեփական իրական պատմությունից վախեցող ադրբեջանական պետությունը հետևողականորեն փորձում է յուրացնել տարածաշրջանի հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների և քաղաքակրթությունների ժառանգությունը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի ոչ միայն քրիստոնեության, այլև մահմեդականության հետ։ Դրա վկայությունն են թե՛ սեփական երկրում հիջաբ կրող կանանց ու աղջիկների նկատմամբ սահմանափակումներն ու ճնշումները, թե՛ հայկական եկեղեցիների ոչնչացման և հայկական քրիստոնեական ժառանգության վերացման քաղաքականությունը։ Այսինքն՝ խնդիրը ո՛չ կրոնն է, ո՛չ էլ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Խնդիրը դրանք սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ուրիշների պատմությունն ու ինքնությունը յուրացնելու մեջ է։ Կրոնական ժառանգության պաշտպանությունից խոսող Բաքուն նախ պետք է բացատրի, թե ինչու է սեփական երկրում սահմանափակում մահմեդական կանանց կրոնական ազատությունները, իսկ Հայաստանի և Արցախի հայկական եկեղեցիների ու քրիստոնեական ժառանգության նկատմամբ իրականացնում յուրացման կամ ոչնչացման քաղաքականություն։

Իսկ նման հանդգնություն իրեն թույլ է տալիս նաև այն պատճառով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս աչք է փակել Հայաստանի ներքին գործերին Ադրբեջանի միջամտության փորձերի վրա։ Ավելին՝ «Երևանի ղազիյաթ» կոչվող անհեթեթությունը շրջանառության մեջ դրած Փաշազադեի հրահանգներից ու ցուցումներից հետո Փաշինյանը ձեռնամուխ եղավ հակաեկեղեցական արշավին։
Ադրբեջանի միջամտությունը Հայաստան-Իրան հարաբերություններին անթույլատրելի է։ Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը, բավական է փորձես յուրացնել ուրիշների պատմությունը, տարածքն ու մշակույթը և քեզ իրավունք վերապահես միջամտելու այլ պետությունների հարաբերություններին։

Տաթևիկ Հայրապետյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը

ԵՔՀ 9-րդ գագաթնաժողովը՝ Դուբլինում․ օրվա թոփ իրադարձությունը Thu, 12 Nov 2026 14:30:24 +0400 Euronews-ը հաղորդում…

10 րոպե ago

Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը` ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա

Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը` ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա Thu, 12 Nov…

21 րոպե ago

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․

Փաշինյանին ձայնազրկել եք․ բա հիմա ո՞նց է մեզ խաբելու․․․ Thu, 12 Nov 2026 14:15:57 +0400…

24 րոպե ago

Թուրքական մամուլին զվարճացրել են Փաշինյանի հրապարակած տեսանյութերը

Թուրքական մամուլին զվարճացրել են Փաշինյանի հրապարակած տեսանյութերը Thu, 12 Nov 2026 14:07:50 +0400 ՀՀ վարչապետ…

32 րոպե ago

Ինչ է ասել Վալոդյա Գրիգորյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Գևորգը հորն ու մորը

Ինչ է ասել Վալոդյա Գրիգորյանի վրա կրակելու մեջ մեղադրվող Գևորգը հորն ու մորը Thu, 12…

38 րոպե ago

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների Thu, 12 Nov 2026 14:00:46 +0400 Իրանի գերագույն առաջնորդ…

39 րոպե ago