Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք
Thu, 12 Nov 2026 15:51:51 +0400
Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,
Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,
Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,
Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,
Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,
Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,
Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։
Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք։
Քրիստինե Վարդանյան