ՀՀ ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ սենատոր
Thu, 12 Nov 2026 18:19:10 +0400
Հայաստանը ՀԱՊԿԻ–ի նկատմամբ իր քաղաքականության պատճառով կարող է կորցնել ամենահուսալի դաշնակիցներին՝ ի դեմս Ռուսաստանի և կազմակերպության անդամ մյուս պետությունների։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները ձգձգում են երկրի հետագա արտաքին քաղաքական ուղղվածության վերաբերյալ որոշումը, այդ թվում՝ Եվրամիության հնարավոր անդամակցության կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ։
«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում, քանի որ նրանք կարող են կորցնել իրենց ամենահավատարիմ, հուսալի և բնական դաշնակիցներին` ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս երկրների», – հայտարարել է Ջաբարովը։
Մեկնաբանելով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը՝ սենատորը կազմակերպության անդամ պետությունների գործողությունները որակել է որպես հիմնավորված և է կազմակերպության կանոնադրությանը համապատասխանող։
«Հայաստանը ցուցադրաբար չի մասնակցում որևէ միջոցառման, չի վճարում իր անդամավճարները։ Մշտապես պնդում են, թե համարում են, որ ընդհանրապես արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից, թեև պաշտոնական դիմում ոչ ոք չի ներկայացրել», – նշել է սենատորը։