Ասեմ` ինչ ես զիջել…

Ասեմ` ինչ ես զիջել…

Thu, 12 Nov 2026 18:45:12 +0400


Փաշինյանը, էն երբ էր, մի տեսակ մուննաթով դիմել էր հայ ժողովրդին, թե կարա՞ք ասեք` ինչ եմ զիջել: Որ սկսեմ թվարկել, թե այս պատահական անցորդը ՀՀ վարչապետի աթոռին թառելուց հետո ինչ է արել, ինչքան է քանդել ու ավերել, ինչեր է զիջել, ո՛չ թերթի էջը կբավականացնի, ո՛չ էլ ընթերցողի համբերությունը: Բայց մուննաթ է գալիս՝ կարա՞ք ասեք՝ ինչ եմ զիջել: Կասեմ մեկ բառով՝ դու Հայաստանի անկախությունն ես զիջել՝ Հայաստանի ներկան եւ, բնականաբար, ապագան: Այն, ինչ քեզնից հետո պետք է անել, դա Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության վերականգնումն է: Ասվածը քննարկման առարկա չէ… Առավել եւս՝ քեզ հետ: Քեզ մնացել է ընդամենը պատասխան տալ հետեւյալ հարցին՝ ո՞ւր է այն Հայաստանը, որին 2018թ. տիրացար օտար տերերիդ թավշյա խեղկատակությամբ: Քեզնից ամեն ինչ կարելի է առգրավել, հետ բերել վատնածդ փողերն ու դիզածդ հարստությունները, կարելի է անթեղել պատճառածդ զոհերի հիշատակ-ցավը, բայց այն, ինչ դու զիջել ես, տվել մեր դարավոր թշնամուն, քեզնից հետ ստանալ այլեւս հնարավոր չէ:

Թե բա՝ կարա՞ք ասեք՝ ինչ եմ զիջել: Ես ասացի՝ ինչ ես զիջել: Իսկ հիմա դու փորձիր ասել, թե ինչ ես շահել: Էդ կլոունի քարտեզը, որ դոշիդ խփած ֆռֆռում ես, քո՞ շնորհքն է, դո՞ւ ես ստեղծել այդ Հայաստանը, չկա՞ որեւէ նախապատմություն, թե ինչ կար դրանից առաջ եւ դրանից հետո՝ մինչեւ 2018 թվականը: Այս հարցին պատասխանիր եւ հետո միայն շաղակրատիր, թե Հարավային Կովկասում միշտ էլ պետություններ են եղել, բայց Հայաստան անունով պետություն չի եղել: Հիմա ես ի՞նչ անեմ, ինձ ձեւ տամ, թե չե՞մ լսել Ալիեւի նույնաբովանդակ հայտարարությունն ու պնդումը, որ հայերը եկվոր են, նրանք այստեղ պետություն են հիմնել օտար ազգերի հայրենիքի վրա: Ասեմ, որ լավ էլ սինխրոն եք աշխատում, «պասերով»:

Ուրացար Հայոց ցեղասպանությունը՝ գնացիր, Էրդողանի գիրքը նվեր ստացար, ուրացար Արարատը՝ հաջորդ օրը թռար Թուրքիա՝ հերթական նվերիդ հետեւից: Էրդողանն ու Ալիեւը երբ հանդիպում են, քեզնից են խոսում, թե էս ինչ լավ «գործընկեր» ես, թե ինչպես ես իրենց օգնում՝ խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում: Գոնե գիտե՞ս, թե էլի ինչեր պիտի զիջես եւ ուրանաս, մինչեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ այլեւս ոչ մի խոչընդոտ չմնա: Օգնեմ քեզ՝ դա մեր ահռելի հայրենիքից մնացած այս փոքրիկ հողակտորն է, որ դեռ մեր բախտից կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Դա էլ տուր… Եվ կազատվես բոլոր տեսակի պատասխանատվություններից:

2018 թվականին դու քո իշխանազավթումն արդարացնում էիր մեր սահմանադրությամբ, թե բա՝ սահմանադրության անփոխարինելի հոդվածների պահանջները, էն, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական եւ սոցիալական պետություն է, էն, որ ժողովուրդն է իշխանություն ձեւավորողը, չեն կատարվում: Դու էլ, իբր, եկել ես, որ վերականգնես սահմանադրական կարգը: Ո՞ւր է վերականգնածդ կարգը… Այս անարխիա՞ն, այս գլխիվայր շրջված արդարադատությո՞ւնը, այս բռնաճնշումնե՞րն են քո սահմանադրական կարգը, բռնաճնշումներով իշխանություն պահե՞լն է քո ժողովրդավարությունը, թե՞ ընտրությունների կեղծված արդյունքներն են խոսում ժողովրդի կամքով իշխանություն ձեւավորված լինելու մասին: Անամոթությունն էլ պետք է սահման ունենա, ախր: Հիմա էլ կպել ես, թե Անկախության հռչակագրին հղումը պետք է հանենք սահմանադրությունից, որ Ալիեւը մեզ հետ խաղաղության պայմանագիր ստորագրի: Հասկանո՞ւմ ես, թե ինչքան ես հեշտացնում նրա գործը՝ Հայաստանի Հանրապետության անկախությանը վերջ տալու հարցում: Ալիեւն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունն արհեստական ճանապարհով ստեղծված պետություն է: Ալիեւն է ասում, այն Ալիեւը, որ քաջ գիտի արհեստական ճանապարհով ստեղծված ընդամենը 100-ամյա Ադրբեջանի պատմությունը: Իսկ դու ի՞նչ ես հակադրում Ալիեւի ցնդաբանություններին… Հայ ժողովրդի՝ հնագույն քրիստոնյա ժողովուրդ լինելու մասին քո ցնդաբանություննե՞րը:

ՀԳ. Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (ռուս.՝ Горе от ума) չափածո կոմեդիայի թեման ոչ այնքան, բայց ահա վերնագիրը, իմ կարծիքով, լավագույնս է բնութագրում ՀՀ վարչապետին ու նրա վարած ազգակործան քաղաքականությունը: Դե, իսկ Տեր-Պետրոսյանի գնահատականը՝ «ազգակործան պատուհաս», ուղղակի հանճարեղ է:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բիթքոյնն էժանացել է ավելի քան 2 տոկոսով

Բիթքոյնն էժանացել է ավելի քան 2 տոկոսով Fri, 13 Nov 2026 20:30:26 +0400 Բիթքոյն թվային…

6 րոպե ago

Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը

Իրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Fri, 13 Nov 2026 20:23:15 +0400 ԱՄՆ-ի հետ…

13 րոպե ago

Գործ տվող կուսակցությո՞ւն

Գործ տվող կուսակցությո՞ւն Fri, 13 Nov 2026 20:15:28 +0400 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր…

20 րոպե ago

Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմը շատ կուզեր, որ այդ դեպքերը մոռանայինք․․․

Նիկոլաթուրքական օկուպացիոն ռեժիմը շատ կուզեր, որ այդ դեպքերը մոռանայինք․․․ Fri, 13 Nov 2026 20:13:44 +0400…

22 րոպե ago

Պուտինը պատրաստ է երկխոսել Եվրոպայի հետ․ Կրեմլ

Պուտինը պատրաստ է երկխոսել Եվրոպայի հետ․ Կրեմլ Fri, 13 Nov 2026 20:00:45 +0400 Ռուսաստանի և…

35 րոպե ago

ՀԱՊԿ-ի պատասխանը Փաշինյանի այցին Թուրքիա. Դիտարկում

ՀԱՊԿ-ի պատասխանը Փաշինյանի այցին Թուրքիա. Դիտարկում Fri, 13 Nov 2026 20:00:42 +0400 Latest news from…

35 րոպե ago