Նախագահների հրաժեշտի նամակը․ եւս մեկ ամերիկյան պետական սիմվոլ

Նախագահների հրաժեշտի նամակը․ եւս մեկ ամերիկյան պետական սիմվոլ

Thu, 12 Nov 2026 21:00:20 +0400


Ամերիկյան պետականության պատմության մեջ հետաքրքիր սիմվոլներից է նաեւ հեռացող նախագահի նամակը նոր ընտրված եւ պաշտոնավարումը նոր սկսող նախագահին։ Այն դարձել է ԱՄՆ նախագահական ինստիտուտի ավանդույթներից մեկը, որը պահպանվում է արդեն քանի տարի։ Սովորաբար հեռացող նախագահն իր հաջորդին գրած նամակը թողնում է Օվալաձեւ աշխատասենյակում, եւ պաշտոնավարումը սկսող նախագահն առաջին անգամ մտնելով Օվալաձեւ աշխատասենյակ՝ գտնում է այն եւ կարդում։

Ընդունված կարգի համաձայն՝ նամակը դրվում է «Ռեզոլյուտ» անվանումը կրող գրասեղանի վրա։ Այս արարողակարգային սիմվոլիկ արարքն իրականում խոր քաղաքական իմաստ ու բովանդակություն է պարունակում, որով ճանաչվում են իշխանության փոխանցումը, պետական ինստիտուտների եւ իրավահաջորդության հանդեպ հարգանքն ու պատրաստակամությունը՝ պետության շահն անձնական տարաձայնություններից վեր դասելու ունակությունը։ Այս ավանդույթն առանձնապես հին չէ։ Առաջին նման նամակը գրել է Ռոնալդ Ռեյգանը՝ իր հաջորդ Ջորջ Բուշ ավագին։ Այն գրված էր մի թղթի վրա, որի վրա պատկերված էր հանրապետականների սիմվոլ փիղը՝ շրջապատված հնդկահավերով, եւ մի մակագրություն՝ «թույլ մի տուր, որ հնդկահավերը փչացնեն տրամադրությունդ»։ Բուն նամակում Ռեյգանը Բուշին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ մաղթել ամենայն բարիք՝ խոստովանելով, որ կկարոտի քառամյա համատեղ ճաշերը։

1993 թվականին արդեն Ջորջ Բուշ ավագը շարունակել է իր նախորդի հիմնադրած ավանդույթը եւ նամակ է թողել իր քաղաքական մրցակից Բիլ Քլինթոնին։ Նամակում հատուկ կարեւորված էր մեկ միտք․ «Հիմա քո հաղթանակը մեր ողջ երկրի հաղթանակն է»։ Բուշը նաեւ զգուշացրել էր իր հաջորդին, որ նախագահական պաշտոնին գտնվելիս անխուսափելիորեն քննադատվելու է, հանդիպելու է դժվարությունների։ Սակայն հորդորել էր չընկճվել եւ շարունակել նախանշած ուղեգիծը։ Հետագա տարիներին ավանդույթը շարունակվել է։

Բիլ Քլինթոնը 2001 թվականին Ջորջ Բուշ կրտսերին թողած նամակում գրել է նախագահական պաշտոնի պատասխանատվության եւ երկրին ծառայելու ուրախության մասին։ 2009 թվականին արդեն Բուշն Օբամային թողած նամակում իր մտորումներով կիսվել է դեմոկրատիայի, օրենքի գերակայության, քաղաքացիական ազատությունների եւ պետական համակարգն ամրապնդելու անհրաժեշտության մասին։ Նամակում հատուկ տեղ է զբաղեցրել այն միտքը, որ նախագահը միայն դեմոկրատական ավանդույթների ժամանակավոր պահապանն է։ Բարաք Օբաման իր հերթին Դոնալդ Թրամփին է թողել ընդարձակ նամակ, որտեղ անդրադարձել է ազգային միասնության, աշխարհում ԱՄՆ առաջնորդության եւ դեմոկրատական ինստիտուտների պահպանման հարցում ունեցած պատասխանատվության հարցերին։

2021 թվականին Դոնալդ Թրամփն իր հերթին, թեեւ բավականին կոնֆլիկտային կերպով փոխանցեց իշխանությունը, բայց պահպանեց ավանդույթը եւ թողեց նամակ իր հաջորդ Ջո Բայդենին։ Վերջինս էլ արդեն 2025 թվականին իր հրաժեշտի նամակը թողեց Սպիտակ տուն վերադարձած Թրամփին։ Ի դեպ, Բայդենը ժամանակին՝ 21 թվականին, Թրամփի նամակն անվանել էր բարեհամբույր եւ քաղաքավարի։ Նամակի տեքստը ներառվել է Բայդենի «Խոստացիր ինձ՝ Ամերիկա» մեմուարային գրքում։ «Շատ նախագահներ եկել են ու գնացել եւ պարզապես ղեկավարել են երկիրը՝ թե՛ հանրապետականներ եւ թե՛ դեմոկրատներ։ Նրանք հիմնականում պատմության անիվը չեն թեքել, այլ «լողացել են հոսանքին համահունչ»։ Դա Ձեզ հետ չի լինի, քանի որ գիտեմ, թե որքան շատ եք Դուք սիրում ամերիկացի ժողովրդին»,- գրել է Թրամփը Բայդենին։ Նա չի քննադատել Բայդենին, չի փորձել վիճարկել ընտրությունների արդյունքները։ Այդ առնչությամբ Բայդենն իր գրքում գրել է՝ այդ պահին իրեն թվացել է, թե իրականում երկու Դոնալդ Թրամփ գոյություն ունի։ Մի կողմից նա չի առաջարկել անցկացնել հեռացող եւ նոր պաշտոնավարման անցնող նախագահների ավանդական հանդիպումը, մյուս կողմից՝ այնպիսի ջերմ ու բարեհամբույր նամակ է թողել, կարծես թե այն ուղղված է հին բարեկամի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը

Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը Thu, 12 Nov…

5 րոպե ago

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք Thu, 12 Nov 2026…

10 րոպե ago

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել

Նոր մանրամասներ՝ Ալիև-Փաշինյան հանդիպումից․ ինչ են քննարկել Thu, 12 Nov 2026 21:12:20 +0400 Իռլանդիայի մայրաքաղաք…

13 րոպե ago

Մենք Իրանի հետ գործարքի կարիք չունենք․ Թրամփի աղմկահարույց գրառումը

Մենք Իրանի հետ գործարքի կարիք չունենք․ Թրամփի աղմկահարույց գրառումը Thu, 12 Nov 2026 21:09:06 +0400…

16 րոպե ago

Ստեփանավանում մանդատները բաշխվեցին

Ստեփանավանում մանդատները բաշխվեցին Thu, 12 Nov 2026 20:45:37 +0400 2026 թ. հոկտեմբերի 25-ին կայացած տեղական…

39 րոպե ago

Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ

Շենք է փլուզվել Նյու-Յորքում․ կան տուժածներ Thu, 12 Nov 2026 20:30:22 +0400 Շենք է փլուզվել…

55 րոպե ago