«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

Fri, 13 Nov 2026 08:00:37 +0400


Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել, որ իր մուտքը թույլատրեն ԱԺ շենք։ Հոկտեմբերի 29-ին նրա մուտքը խորհրդարան արգելվել է` Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպի պատճառով։ «..․որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որեւէ կերպ պատասխանել, իսկ վերջում զանգահարել ԱԺ նախագահին՝ բողոքելու եւ պահանջելու, որ իմ մուտքն արգելափակվի։

Ի դեպ, շատ ուրախ եմ, որ պաշտոնը Վահագնի մեջ չի փոխել մի բան․ ինձ տեսնելիս դեռ նույնկերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում մեր բակում ինձ հանդիպելիս»,- գրել է Սուքոյանը` հրապարակելով աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի որոշումը․ «Պատգամավորի օգնականի մուտքը ժամանակավորապես արգելված է Սուքոյանի եւ Վահագն Ալեքսանյանի ու Ծովինար Վարդանյանի միջեւ տեղի ունեցած արտառոց միջադեպի պատճառով, մուտքն արգելվել է հետագա անցանկալի հետեւանքները բացառելու նպատակով»։

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Սուքոյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել։ ԱԺ աշխատակազմը Սուքոյանից բացատրագիր է պահանջել ոչ միայն միջադեպի, այլեւ նրա ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ։ Նա մեզ ասաց, որ միայն միջադեպի վերաբերյալ է բացատրագիր տվել: Իրեն աշխատավայր թույլ չտալու որոշումը համարում է ապօրինի եւ կասկածում է, որ ԱԺ աշխատակազմը նյութեր է հավաքում, որ իրեն նկատողություն հայտնի, 2 նկատողությունից հետո կարող են ազատել աշխատանքից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին Sun, 15 Nov 2026 10:15:54 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

13 րոպե ago

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան

Մասիս Մելքոնյանի վճիռներով կալանավորված անձանց ցանկն ու Բրոդսկու դատավարությունը. Վահե Հովհաննիսյան Sun, 15 Nov 2026…

28 րոպե ago

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում

Կա փակ ճանապարհ․ իրավիճակը՝ Լարսում Sun, 15 Nov 2026 09:45:01 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

44 րոպե ago

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում

Շանս չտվեց․ Արման Ծառուկյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ առաջին ռաունդում Sun, 15 Nov 2026 09:30:58…

58 րոպե ago

Պարտադիր պահանջ․ հիշեցում

Պարտադիր պահանջ․ հիշեցում Sun, 15 Nov 2026 09:15:43 +0400 Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝…

1 ժամ ago

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթյուն՝ Գյումրիում․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է Sun, 15 Nov 2026 09:00:33 +0400 Նոյեմբերի 14-ին՝ ժամը…

1 ժամ ago