«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400


Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, սկսվել են հին ու ծանոթ ընտրական խաղերը: Մեր խմբագրություն ահազանգած սեւանցին հայտնեց, որ վերջին օրերին անհայտ անձինք շրջում են բնակարաններով ու առանձնատներով` ցուցակները ձեռքներին, եւ հետաքրքրվում, թե կոնկրետ ովքեր են բնակվում տվյալ հասցեում, գրանցված են, թե ոչ:

Մեր հարցին, թե ում անունից են ներկայանում այդ անձինք, քաղաքացին պատասխանեց` համայնքապետի թեկնածուների «մարդիկ են»։ Նշենք, որ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրողների ցուցակների կազմումը, վարումն ու ճշգրտումը բացառապես պետական լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գործառույթն են։ Որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ, վստահված անձ կամ քարոզիչ իրավունք չունի պետական մարմնի փոխարեն բնակարանային շրջայցեր կատարել ու պաշտոնական տվյալներ հավաքագրել այն մասին, թե ով է ապրում տվյալ հասցեում եւ ով՝ բացակայում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում Sat, 14 Nov 2026 09:15:00 +0400…

23 րոպե ago

Սխալ ուղի

Սխալ ուղի Sat, 14 Nov 2026 09:00:16 +0400 Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան…

38 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո Sat, 14 Nov 2026 08:45:51 +0400 Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին Sat, 14 Nov 2026 08:20:16 +0400 Արտաշատի քաղաքապետ Կառլեն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ Sat, 14 Nov 2026 08:15:17 +0400 Ամիսներ առաջ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս Sat, 14 Nov 2026 08:10:04 +0400 Հայկական ապրանքների արտահանումների արգելքից…

1 ժամ ago