«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի

«Հրապարակ»․ Կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի

Fri, 13 Nov 2026 10:25:40 +0400


Հոկտեմբերի 25-ին կայացած Արտաշատ համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ․ ՔՊ՝ 28 մանդատ, ՀՅԴ՝ 4, «Նոր դարաշրջան»՝ 1: Արտաշատի համայնքապետարանում դեկտեմբերին կկայանա նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ էլ համայնքապետ կընտրվի: Թեեւ առանձնահատուկ ընտրելու բան չկա, որովհետեւ ՔՊ-ն մեծամասնություն ունի եւ ոչ մեկի կարիքը չունի թեկնածու ընտրելու հարցում:

Սակայն համայնքային ՔՊ-ում տարաձայնություններ կան: ՔՊ-ի նախընտրական ցուցակում ակնկալվել է, որ երկրորդ համարը պետք է համայնքապետի տեղակալ Հրայր Հակոբջանյանը լինի, որը նաեւ ավագանու անդամ է, նախկինում եղել է Արարատի մարզի Լանջազատ համայնքի ղեկավարը, Հանրապետական կուսակցության կողմից անգամ 2017 եւ 18 թվականներին պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հետո ճամբարափոխ եղել եւ անցել ՔՊ-ականների կողմը:

Բայց ՔՊ-ի ՏԻՄ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվեց համայնքապետի խորհրդական Խորեն Ուստյանի անունը: Մեզ պատմեցին, որ համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանը ցանկացել է առաձին կուսակցությամբ առաջադրվել, սակայն նրան թույլ չեն տվել եւ առաջիկայում էլ հնարավոր է Հակոբջանյանին ազատեն զբաղեցրած պաշտոնից, ու համայնքապետի տեղակալ նշանակվի խորհրդական Խորեն Ուստյանը:
Հրայր Հակոբջանյանին հարցրինք՝ Ձեր անունը ներառված չէր ՔՊ-ի կողմից ՏԻՄ ընտրությունների ցուցակում, տարաձայնություններ կա՞ն Ձեր եւ քաղաքապետի միջեւ, թե՞ Դուք չեք ցանկացել մասնակցել ընտրություններին։ «Պարտադիր չէ, որ ես ինչ-որ ավագանու անդամ լինեմ կամ ինչ-որ ցուցակում լինեմ: Ես 20 տարի է՝ համայնքային ծառայությունում եմ, երկար տարիներ համայնքի ղեկավար եմ եղել: Ես ոչ մի տարաձայնություն չունեմ քաղաքապետի հետ, ՔՊ կուսակցության մեջ չեմ, հիմա էլ իմ կաբինետում եմ` աշխատում եմ»: Հարցրինք` ասում են, թե նոր ավագանու անդրանիկ նիստից հետո Ձեզ աշխատանքից ազատելու են։ «Էդպիսի բաներ իմ մտքով չեն անցել, կազատեն՝ թող ազատեն, ջանները սաղ լինի»: Ճի՞շտ է, որ Դուք ցանկացել եք այլ ցուցակով ինքնուրույն առաջադրվել, բայց թույլ չեն տվել, ճնշել են Ձեզ։ «Ո՞վ է այդպիսի բաներ Ձեզ ասել, չէ` նման բան չկա, եթե ճիշտ լիներ, մենք կմասնակցեինք ընտրություններին: Ինձ հնարավոր էլ չէ ճնշել, որովհետեւ ես ճնշվող տեսակ չեմ, համենայնդեպս, ես թույլ չեմ տվել եւ թույլ չեմ տա ինձ ճնշել»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

15 րոպե ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

30 րոպե ago

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400 Փարիզում…

38 րոպե ago

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․ Sun, 15 Nov 2026 12:30:04 +0400 Ֆրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի…

46 րոպե ago

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago

Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից

Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից Sun, 15 Nov 2026 12:07:42 +0400 Հնդկաստանի Մադհյա Պրադեշ…

1 ժամ ago