Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս․ Ծառուկյանի հայտարարությունը

Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս․ Ծառուկյանի հայտարարությունը

Fri, 13 Nov 2026 12:21:07 +0400


Մինչև վերջերս քչերը կարող էին պատկերացնել, որ եվրոպական բարեկեցիկ երկրներում աշակերտները, ուսանողները մի օր կարող են դուրս գալ փողոց ու դնել կոշտ պահանջներ՝ կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Որ այնուհետև զուտ կրթական պահանջներին կավելանան նորերը՝ երիտասարդների, նոր սերնդի կյանքին ու բարեկեցությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ ու հարցադրումներ։ Դժվար էր նման բան կանխատեսել։ Եվրոպական կառավարություններն էլ չեն կարողանում արագ լուծումներ առաջարկել, որովհետև խնդիրները իրոք խորն են։

Թեման զարգացնելով՝ ուզում եմ մի բան հիշեցնել։ Ամիսներ առաջ մի գաղափար էր մոտս ծագել. տանք հնարավորություն երիտասարդներին՝ դպրոցականներին և ուսանողներին, որ իրենք իրենց խնդիրների ու լուծումների մասին առաջարկներներ ներկայացնեն։ Այդպես ծնվեց «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները» նախագիծը։

Հայտնի պատմություն է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ։ Սկզբում հայտերը շատ քիչ էին, հատուկենտ։ Հետո սկսեցի հարցուփորձ անել ու մի անգամ մի ուսանող ինձ պարզ ասեց պատճառը՝ չեն հավատում, որ մրցույթը արդար կլինի։ Անկեղծ ասած՝ սկզբում մի քիչ վիրավորվել էի, որ իմ առաջարկած նախագիծը կասկածի տակ էր դրվում։ Իսկ հետո հասկացա, որ խնդիրը շատ ավելի խորն է. նոր սերունդը ունի արդարության սուր պահանջ։ Երբ ես բազմաթիվ տեսախցիկների առաջ հայտարարեցի, որ անձամբ եմ երաշխավորում նախագծի արդարությունը, հայտերի քանակը սկսեց թռիչքաձև աճել։ Կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 600-700 հայտ էր եկել։
Ինձ համար երկրորդ ապշեցուցիչ հանգամանքը հայտերի որակն էր։ Համակարգված մտածողությամբ, խնդիրները հստակ ձևակերպած, առաջարկվող լուծումները՝ մեկը մյուսից գրագետ ու հետաքրքիր։ Որակյալ կրթություն, մարզերից Երևան եկող ուսանողների խնդիրներ, կեցության հարցեր, ուսմանը զուգահեռ աշխատելու հնարավորություն, առաջին աշխատանք և այլն. սրանք իրական հարցեր են, որոնք դեռ սպասում են լուծումների։ Հարցերի ցանկը մեծ է։ Այս ամենին զուգահեռ՝ համապետական հարցեր, երկրին տեր լինելու վճռականություն ու պատրաստակամություն։

Ես հիացած էի մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ։ Վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը։

Սա ինձ լուրջ լավատեսություն է տալիս։ Առաջիկա բոլոր կառավարությունների կարևորագույն խնդիրն է լինելու ոչ թե պարզապես երիտասարդության խնդիրները լուծելը, այլև՝ դրանք լուծելը հենց երիտասարդների գաղափարների, առաջարկների հիման վրա։ Դրանով կապահովվի նաև սերունդների միջև առողջ երկխոսությունը։ Նոր սերունդը՝ իր մտածողությամբ ու աշխարհընկալմամբ, իրոք, շահեկանորեն տարբերվում է։ Նրանք լուծումներ ունեն ոչ միայն իրենց խնդիրների վերաբերյալ, այլև՝ իրենց պետության խնդիրների ու իրենց ապագայի։

Կենտրոն ՔԿՀ

Գագիկ Ծառուկյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվան գրավոր երաշխիքներ է պահանջում

Մոսկվան գրավոր երաշխիքներ է պահանջում Fri, 13 Nov 2026 13:30:24 +0400 Մոսկվան պնդում է փաստաթղթային…

4 րոպե ago

ՔՊ-ն անցել է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիայի

ՔՊ-ն անցել է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիայի Fri, 13 Nov 2026 13:15:49 +0400 Ալեն Սիմոնյանն…

19 րոպե ago

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը Fri, 13 Nov 2026 13:08:08 +0400…

26 րոպե ago

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել Fri, 13 Nov 2026 13:00:23…

34 րոպե ago

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին Fri, 13 Nov 2026 12:53:12 +0400…

41 րոպե ago

«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում

«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում Fri, 13 Nov 2026 12:48:40…

46 րոպե ago