«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում

«Արցախը չի մոռացվել»․ կիպրոսցիներն էլ իրենց ցավի մասին հիշեցրին Երևանում

Fri, 13 Nov 2026 12:48:40 +0400


Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների հանդիպումը Երևանում ուշագրավ էր ոչ միայն խաղադաշտում տեղի ունեցած իրադարձություններով։ Նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երկու երկրների երկրպագուները հանդես են եկել խորհրդանշական նախաձեռնություններով՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով իրենց ժողովուրդների պատմական հիշողության և չլուծված խնդիրների վրա։

Կիպրոսցի երկրպագուները մարզադաշտում ցուցադրել են իրենց երկրի դրոշը՝ «Δεν Ξεχνώ»՝ «Չեմ մոռանում» գրությամբ։ Այս ուղերձը վերաբերում է Կիպրոսի պատմությանը և կղզու հյուսիսային հատվածի օկուպացիային։ Այն յուրահատուկ խորհուրդ ուներ հատկապես այն հանգամանքի պատճառով, որ ակցիան տեղի էր ունենում Հայաստանում՝ մի երկրում, որի հասարակությունը նույնպես ունի բռնի տեղահանության և հայրենիքի կորստի սեփական ցավալի փորձը։

Հայ երկրպագուներն իրենց հերթին տրիբունաներում պարզել են «Artsakh Has Not Been Forgotten»՝ «Արցախը չի մոռացվել» գրությամբ պաստառ։ Դրանով հիշեցվել է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Արցախից ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանության մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ն անցել է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիայի

ՔՊ-ն անցել է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիայի Fri, 13 Nov 2026 13:15:49 +0400 Ալեն Սիմոնյանն…

8 րոպե ago

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր». երկրպագուները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը Fri, 13 Nov 2026 13:08:08 +0400…

16 րոպե ago

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել

Հիմա էլ «կենտրոնացել» է Կուբայի վրա, ուզում է «հարցերը» լուծել Fri, 13 Nov 2026 13:00:23…

24 րոպե ago

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին

Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին Fri, 13 Nov 2026 12:53:12 +0400…

31 րոպե ago

Այսօրվա փոխարժեքը․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին

Այսօրվա փոխարժեքը․ ինչ արժեն դոլարը, եվրոն և ռուբլին Fri, 13 Nov 2026 12:45:48 +0400 Հայաստանի…

39 րոպե ago

Մակրոնը փորձեց գրկախառնվել Իսլանդիայի վարչապետի հետ

Մակրոնը փորձեց գրկախառնվել Իսլանդիայի վարչապետի հետ Fri, 13 Nov 2026 12:37:55 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

46 րոպե ago