Թուրքիայում ծանոթացել են ՀՀ սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին
Fri, 13 Nov 2026 12:53:12 +0400
Թուրքիայում հետևել են թուրք–հայկական սահմանին գտնվող երկաթգծի շինարարության ընթացքին։ Այս մասին հայտնում է թուրքական Haber Ajansı (İHA) գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի` տեղի իշխանությունների ներկայացուցիչները ծանոթացել են սահմանային հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին և մանրամասն տեղեկություններ ստացել կապալառու ընկերության աշխատակիցներից:
Այցի ընթացքում կողմերը գնահատել են ենթակառուցվածքային աշխատանքների ներկա վիճակը և քննարկել ծրագրի իրականացման գործընթացը:
Նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի Աքյաքայի սահմանային անցման (Doğu Kapı) և երկաթուղային գծի հնարավոր վերաբացման համատեքստում:
Ակնկալվում է, որ աշխատանքների ավարտը և տրանսպորտային հաղորդակցության հետագա վերականգնումը կարող են նպաստել տարածաշրջանային առևտրի և տնտեսության զարգացմանը: