Վոլգոգրադում զոհեր կան, խոշոր գործարան է այրվում․ Ուկրաինան է հարվածել
Fri, 13 Nov 2026 14:00:57 +0400
Վոլգոգրադում Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ «ԼՈՒԿՕՅԼ- Վոլգոգրադնեֆտեպերերաբոտկա» ՍՊԸ-ն, այրվում է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։
Քաղաքի բնակիչները հայտնել են բազմաթիվ պայթյունների և շարժական հրշեջ խմբերի աշխատանքի մասին, հաղորդում է Astra-ն։ Հարձակումից հետո Վոլգոգրադի բենզալցակայաններում հերթեր են առաջացել։
Վոլգոգրադի արդյունաբերական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
Մարզպետի խոսքով՝ զոհերը քաղաքի հարավային արդյունաբերական գոտու աշխատակիցներ էին։