Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը

Պատերազմում ընդունված է թշնամուն քաշել իր կողմը

Fri, 13 Nov 2026 16:15:20 +0400


Անկեղծ ասած, երբեմն չեմ ընկալում մեր ընդդիմադիր ընկերներին, օրինակ՝ Գրիգորյան Արմենի հետ կապված վերաբերմունքի հարցում: Եթե նա իր հոդվածով հնարավոր է պառակտի ՔՊ-ական մոնոլիտը, ինչո՞ւ չխոսենք դրա մասին, չտարածենք այն: Որպես նախկին ԱԽՔ ու Փաշինյանի վստահությունը ժամանակին վայելած անձ՝ նա այսօր բարձրաձայնում է Փաշինյանի դիրքորոշման հետ իր անհամաձայնության մասին, ինչը մեզ համար նորություն է: Բացի դրանից, ցաքուցրիվ է անում եվրոպամետ կողմնորոշման առասպելը: Այդ 2 գործոնը բավարար են, որ Արմենին նույնիսկ ընդունենք ընդդիմության շարքերը, եթե, իհարկե, նա ցանկություն հայտնի:
Մեզանում ինչ-որ աննորմալ մտածողություն է գերիշխում, ինչի ամենավառ դրսեւորումը նախկին դաշնակցական, նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ պատահածն էր: Անցյալ տարի մարդն առաջարկում էր իր ու գործընկերոջ (Ասլանյանի) աջակցությունն իմպիչմենթի հարցում, եթե վարչապետի թեկնածու առաջադրվեր Էդմոն Մարուքյանը, որը պետք է պաշտոնավարեր ընդամենը 1 տարի՝ մինչեւ ԱԺ հաջորդ ընտրությունը: Ընդդիմադիր խմբակցությունները, բնականաբար, գաղափարական հենքի վրա հրաժարվեցին այդ տարբերակից: Դա բավարար չէր, մի հատ էլ իրար մեջ գզվռտոց սկսեցին: Ու ձեռքից բաց թողեցին թե՛ այդ հնարավորությունը եւ թե՛ դրա հիման վրա ծնվելիք շարժումը, ինչը կարող էր հաջորդ տարվա (2026-ի) ԱԺ ընտրություններում լուրջ դերակատարում ունենալ:

Հիմա էլ հարձակվել են Գրիգորյան Արմենի վրա՝ փոխանակ նրան թեւ տալու ու ընդդիմության կողմը քաշելու: Իսկ թե ինչ արդյունք կտա Արմենին մեր կողմը քաշելը՝ արդեն ասացի: Իսկ թե ինչ կտա նրան քլնգելն ու Շուշիում իր հարսանիքը հիշեցնելը՝ չգիտեմ: Մարդիկ, որոնց ես հարգում եմ որպես թե՛ ընդդիմադիրներ եւ թե՛ հայրենասեր ու գրագետ անձնավորություններ, մոռանում են, որ Փաշինյանը պատերազմ է վարում ոչ թե ընդդիմության դեմ, այլ ընդդեմ մեր Հայրենիքի ապագայի՝ հարյուրամյա խաղաղության կեղծ խոստում տալով, ու դա անում է հանուն իշխանության պահպանման։ Դա գիտակցում են նաեւ նրանք, որոնց ինքը կաշառել է բարձր աշխատավարձով ու պարգեւավճարներով: Իսկ «պատերազմում՝ ինչպես պատերազմում». մարտադաշտում, ինչպես հայտնի է, ընդունված է թե՛ թշնամուն գերեվարելը եւ թե՛ նրան իր կողմը քաշելը: Ու այդ դեպքում անհրաժեշտ է մոռանալ, որ Հովիկ Աղազարյանը նախկին դաշնակցական էր, որին ՀՅԴ-ն հեռացրել է իր շարքերից: Տարբեր ժողովուրդներ այս հնարքները բազմիցս օգտագործել են, ու չեմ կարծում, թե ամոթ է կամ էլ անօրինական է նույն քայլին դիմելը, եթե դա հնարավորություն է տալու հաղթել թշնամուն՝ լինի արտաքին, թե ներքին: Ընդ որում, ներքինն ավելի վտանգավոր է: Իսկ որ մեր հասարակությունը կամ գոնե դրա գրագետ ու հայրենասեր հատվածը գործ ունի վտանգավոր ներքին թշնամու հետ, հերթական անգամ ապացուցվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գեւորգյանի՝ ընտրակաշառքի կեղծ հիմքով կալանավորման եւ բանտախցում մահվան հանգամանքով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ նրանց․ նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին

Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ նրանց․ նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին Sat, 14 Nov 2026…

11 րոպե ago

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին Sat, 14 Nov 2026 17:30:50 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

25 րոպե ago

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի Sat, 14 Nov 2026 17:15:41 +0400…

40 րոպե ago

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400 Հնդկաստանում…

55 րոպե ago

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

1 ժամ ago