Մեկ էլ այդքան ջերմ ՔՊ-ի հետ էր սրտիկներ անում․․․

Մեկ էլ այդքան ջերմ ՔՊ-ի հետ էր սրտիկներ անում․․․

Fri, 13 Nov 2026 19:45:38 +0400


Երբևէ չեմ պատկերացրել, որ Էրդողան – Փաշինյան համեմատություն կանեմ։ Ոչ թե այն բանի համար, որ Հայաստանը փոքր երկիր է, այլ մտքովս չէր անցնի, որ Հայաստանի ղեկավարն այնպիսին կլինի, որ կնախանաձեմ Թուրքիային, որն ունի ներկայանալի ղեկավար։ Մամուլն անդրադարձել է Էրդողան- Փաշինյան սառը հանդիպմանը։ Ավելացնելու բան ունեմ։ Հայաստանի քաղաքացին չի կարող իրեն վատ չզգալ Փաշինյան- Էրդողան հանդիպումներից ։ Էրդողանն իրեն չի կոտորում, չի փորձում արհեստական ջերմություն ցուցադրել, չի շտապում եղբայրության ու բարեկամության տեսարաններ բեմադրել։ Սառն է, զուսպ, իրեն պահել գիտի։ Նա չի մոռանում, որ ներկայացնում է Թուրքիայի պետական շահերը։ Էրդողանը չի ձևացնում, թե Հայաստանի հետ եղբայրանալու համար սրտիկի պակաս ունի։ Նա իր պետության շահերն է առաջ տանում՝ առանց ավելորդ քաղցրության։ Իսկ Փաշինյանը կարծես քաղաքականության մեջ էլ շփոթել է պետական հարաբերությունները անձնական համակրանքի հետ ու գորգի պես սրտիկներ է փռում։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ շփվելիս չի կորցնում իր պետական գործչի սառնասրտությունը, իսկ Փաշինյանը կարծես ամեն գնով ուզում է դուր գալ, մտերմանալ, հավաստիացնել, որ ինքն էլ է շատ ուրախ այդ հանդիպման համար։ Բանը հասնում է այնտեղ, որ սրտիկ է անում թուրք բլոգերի հետ։ Համացանցում տարածված տեսանյութում նա թուրք լրագրողի հետ ոչ միայն ձեռքերով սրտիկ է ցուցադրում, այլև բավականին անկաշկանդ զրույցի մեջ մտնում։ Հետին պլանում հնչում է թուրք երգիչ Թարքանի «Kiss Kiss» երգը։ Փաշինյանը գովում է երաժշտությունը, հետաքրքրվում՝ արդյոք երգը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ երբ պարզվում է, որ ճանաչում է երգչին, լրագրողն առաջարկում է միասին սրտիկ կազմել։ Փաշինյանն էլ սիրով ընդունում է առաջարկը։ Թուրք լրագրողը, օգտվելով այդ անկաշկանդ մթնոլորտից, ասում է, թե կարելի է արդեն խոսել Հայաստանի և Թուրքիայի եղբայրության մասին, ապա առաջ քաշում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ համագործակցության ու ընդհանուր ապագայի գաղափարը։ Փաշինյանն էլ անմիջապես միանում է այդ լավատեսությանը՝ խոսելով համագործակցության, խաղաղության և բարգավաճման մասին ու հայտարարելով, որ արդեն այդ ճանապարհին ենք։

Ահա այստեղ է, որ սրտիկն այլևս սոսկ սրտիկ չէ։ Թուրք լրագրողը շատ հստակ քաղաքական ուղերձ է փաթեթավորում բարեկամական զրույցի մեջ, իսկ Փաշինյանը կարծես հաճույքով մտնում է այդ փաթեթավորման մեջ։ Խնդիրը Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալը չէ։ Խնդիրը նաև սրտիկը չէ։ Խնդիրն այն է, որ պետական հարաբերությունները անձնական համակրանքի ցուցադրության չպետք է վերածել, իսկ քաղաքական գործիչը չպետք է այնքան տարվի բարեկամական մթնոլորտով, որ մոռանա՝ ում շահերն է ներկայացնում։ Էրդողանը չի մոռանում, որ ինքը Թուրքիայի նախագահն է, սառնասրտորեն առաջ է տանում Թուրքիայի շահերը։ Իսկ Փաշինյանն այնպիսի տպավորություն է թողնում, ասես մոռացել է՝ ինքն ում վարչապետն է, ինչի համար է Թուրքիայում։ Նա հրճվանքով սրտիկներ է անում։ Մեկ էլ նման հրճվանքով սրտիկներ էր անում ՔՊ-ականների հետ։ Ցավալի է, բայց նրան նայելով մտածում ես՝ ո՞վ է առաջ տանելու Հայաստանի շահերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բերդի ընդդիմադիր համայնքապետը Վիգեն Ավետիսի փառաբանմանն է մասնակցում

Բերդի ընդդիմադիր համայնքապետը Վիգեն Ավետիսի փառաբանմանն է մասնակցում Fri, 13 Nov 2026 19:47:08 +0400 Բերդի…

15 րոպե ago

Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները

Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները Fri, 13 Nov…

26 րոպե ago

Ոսկու և արծաթի գները նվազել են

Ոսկու և արծաթի գները նվազել են Fri, 13 Nov 2026 19:30:13 +0400 Նոյեմբերի 13-ին կայացած…

32 րոպե ago

Որ տղամարդու բերանից խոսք է դուրս գալիս, պիտի էդ խոսքի հետևից գնա՝ անկախ ամեն ինչից

Որ տղամարդու բերանից խոսք է դուրս գալիս, պիտի էդ խոսքի հետևից գնա՝ անկախ ամեն ինչից…

39 րոպե ago

Արսեն Գեւորգյանի դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Արսեն Գեւորգյանի դատավորն ինքնաբացարկ հայտնեց Fri, 13 Nov 2026 19:19:12 +0400 Մեր տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանի…

43 րոպե ago

Իրականանո՞ւմ են Ժիրինովսկու «մարգարեական» կանխատեսումները

Իրականանո՞ւմ են Ժիրինովսկու «մարգարեական» կանխատեսումները Fri, 13 Nov 2026 19:15:37 +0400 «Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող…

46 րոպե ago