Բերդի ընդդիմադիր համայնքապետը Վիգեն Ավետիսի փառաբանմանն է մասնակցում
Fri, 13 Nov 2026 19:47:08 +0400
Բերդի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացրել էր, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Բերդի Երաժշտական և արվեստի դպրոցում սպասվում է հանդիպում քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ:
Այսօր տեղեկացանք, որ հանդիպումը կայացել է` Վիգեն Ավետիսը հանդես է եկել բանախոսությամբ, որի թեման եղել է՝ «Դեպի Գեղեցիկը»։ Ներկա է եղել նաև ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի որդին՝ ռեժիսոր Ռուբեն Քոչարը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Ռուբեն Քոչարի նկարահանած «Ավետիս» ֆիլմը, որը նվիրված է Վիգեն Ավետիսին։
Վիգեն Ավետիսը, հիշեցնենք, պրոիշխանական ընդգծված գործիչ է, հայտնի է իր պրոիշխանական սկանդալային մտքերով: Իսկ Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է, սակայն ինչպես տեսնում ենք համայնքներում այլեւս «նորաձեւ» չէ ընդդիմադիր լինելը, նորաձեւը իշխանություններին ամեն ինչով ծառայելն է, իշխանական քարոզչությանն աջակցելը: