ՔՊ-ն ապօրինություն է տեսնում, համայնքապետարանը՝ բնակիչների շահ

ՔՊ-ն ապօրինություն է տեսնում, համայնքապետարանը՝ բնակիչների շահ

Fri, 13 Nov 2026 19:50:59 +0400


Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Գյումրու համայնքապետարանին Շահումյան փողոցում մեքենաների կայանման համար նախատեսված ապօրինի գծանշումներ իրականացնելու մեջ։

Խմբակցության պնդմամբ՝ գծանշումներն իրականացվել են՝ չնայած տվյալ հատվածում նման գործողության վերաբերյալ պատասխանատու կառույցների բացասական եզրակացություններին։
ՔՊ խմբակցությունը հայտարարության մեջ նշում է, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ է, քաղաքը ղեկավարվում է անձնական հայեցողությամբ և թաղային սկզբունքներով, իսկ քաղաքում անպատժելիության մթնոլորտ է տիրում։ Խմբակցությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու գծանշումների վերացմանը և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցին։

Մինչդեռ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հերքում է օրենքի և որոշումների խախտման մասին մեղադրանքները։ Նրա խոսքով՝ համայնքապետարանը չի անտեսել պատասխանատու կառույցների գրությունները, այլ ուղարկել է համապատասխան հարցումները և ստացել պատասխանները։

Առաքելյանի պարզաբանմամբ՝ Շահումյան փողոցում գծանշումներ իրականացնելիս հաշվի է առնվել բնակիչների շահը։ Նա նշում է, որ համայնքապետարանը բազմաթիվ դիմումներ է ստացել բնակիչներից, որոնք խնդրել են կայանատեղիները կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի ավելի շատ մեքենա տեղավորել։

Նա նաև դժգոհություն է հայտնել նախկինում տրված խոստումների և հետագա գործողությունների անհամապատասխանության վերաբերյալ՝ նշելով, որ եթե խոստում է տրվում, ապա այն պետք է կատարվի։
Մանրամասները` տեսանյութում

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից Sat, 14 Nov 2026 21:01:18 +0400…

12 րոպե ago

Ամերիկահայ հայտնի նկարչի ուղին դյուրին չի եղել

Ամերիկահայ հայտնի նկարչի ուղին դյուրին չի եղել Sat, 14 Nov 2026 21:00:14 +0400 Ջոն Ալթունը…

13 րոպե ago

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Sat, 14 Nov 2026 20:45:11 +0400…

28 րոպե ago

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ գների աճի

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ գների աճի Sat, 14 Nov 2026 20:38:08 +0400 Փարիզում…

36 րոպե ago

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը Sat, 14 Nov 2026 20:30:08 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

44 րոպե ago

Ովքեր են եւ ինչով են հայտնի սկանդալում հայտնված 2 դատավորները

Ովքեր են եւ ինչով են հայտնի սկանդալում հայտնված 2 դատավորները Sat, 14 Nov 2026 20:15:44…

58 րոպե ago