Մի օր էլ կհայտարարեն` եթե կոմունալները, տուգանքները ժամանակին չվճարեք, Ալիևը պատերազմ կսկսի

Մի օր էլ կհայտարարեն` եթե կոմունալները, տուգանքները ժամանակին չվճարեք, Ալիևը պատերազմ կսկսի

Fri, 13 Nov 2026 22:15:42 +0400


Մինչև 2020 թվականի Արցախի կործանարար պատերազմը Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում Ալիևի անունն այսքան հաճախ չէր հնչում։ Շատերը գուցե նույնիսկ չգիտեին, թե ով է Ադրբեջանի նախագահը։ Իսկ այսօր Ալիևի անունը դարձել է մեր առօրյա քաղաքական բառապաշարի անբաժան մասը։ Ավելին՝ այն դարձել է իշխանությունների գրեթե բոլոր որոշումներն ու քայլերն արդարացնելու հիմնական փաստարկը։

Նիկոլ Փաշինյանն իր անձնական վախերը Ալիևից փոխանցել է հասարակության տարբեր շերտերին՝ մարդկանց մեջ սերմանելով մշտական պատերազմի սպասում և անխուսափելի պարտության հոգեբանություն։

Եթե ԱԺ-ում մեծամասնություն չլինենք՝ Ալիևը պատերազմ կսկսի, եթե մեր տարածքները չզիջենք՝ պատերազմ կլինի, եթե Սահմանադրությունը չփոխենք՝ խաղաղություն չենք ունենա եւ նորից պատերազմ կլինի։ Այսպես շարունակ։ Մի օր էլ կհայտարարեն` եթե կոմունալ վճարումները, տուգանքները ժամանակին չկատարեք, Ալիևը պատերազմ կսկսի։

Երանի այն ժամանակներին, երբ Հայաստանի իշխանությունները կոշտ ու արժանապատիվ դիրքորոշում ունեին Ադրբեջանի նախագահի նկատմամբ, որ նույնիսկ այն ժամանակվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, իշխանություններին ամենասուր քննադատության ենթարկելիս, ստիպված չէր լինում Ալիևի անունը դարձնել իր քաղաքական խոսույթի հիմնական բաղադրիչը։
Նախկին իշխանությունների քաղաքականության հետ կապված կարելի է բազմաթիվ քննադատություններ հնչեցնել, չհամաձայնել նրանց որոշումների հետ, բայց մի բան անհերքելի է․ Ալիևի նկատմամբ պետական դիրքորոշումը չպետք է պայմանավորված լինի նրա սպառնալիքներով, առավել ևս՝ այդ սպառնալիքները չպետք է վերածվեն սեփական հասարակությանը վախեցնելու գործիքի։
Ինչպե՞ս կարելի է հանդուրժել մի իշխանության, որը ոչ միայն չի դիմադրում Ալիևի պահանջներին, այլև սեփական ժողովրդի մեջ ներարկում է նրա հանդեպծ վախ։ Մի՞թե չենք հասկանում, որ ամեն անգամ, երբ Ալիևի սպառնալիքը ներկայացվում է որպես Հայաստանի համար պարտադիր զիջման հիմնավորում, մենք եւս մեկ քայլով մոտենում ենք նրա ցանկությունների իրականացմանը։
Ալիևին պետք չէ, որ Հայաստանը հրաժարվի իր պետական ինքնիշխանությունից․ նրան բավական է այն, որ այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի իշխանությունների ձեռքով։ Եվ սա է ամենամեծ վտանգը՝ երբ արտաքին թշնամու պահանջները ներսում ներկայացվում են որպես խաղաղության գին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է

Մերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն է Fri, 13 Nov 2026 22:37:53…

13 րոպե ago

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին

Մթերքներից որն է վիտամին С-ի լավագույն աղբյուրը՝ ձմռան սեզոնին Fri, 13 Nov 2026 22:30:12 +0400…

21 րոպե ago

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ Fri, 13 Nov 2026 22:23:41 +0400…

27 րոպե ago

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում Fri, 13 Nov 2026 22:05:38 +0400 Իտալացի նկարիչ Մաուրիցիո…

45 րոպե ago

Վարչապետին մեղադրում են կնոջը շորթելու և ընտանեկան բռնության մեջ

Վարչապետին մեղադրում են կնոջը շորթելու և ընտանեկան բռնության մեջ Fri, 13 Nov 2026 22:00:11 +0400…

51 րոպե ago

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ

Չինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ Fri, 13 Nov 2026 21:52:23…

58 րոպե ago