«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

Sat, 14 Nov 2026 11:45:13 +0400


Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայաստանի կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների եւ ստորագրված վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։
«Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային եւ ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաեւ՝ TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները»։ Որպես դրական զարգացում՝ նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան եւ Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 հազար տոննա բեռ՝ նշված է հաղորդագրությունում: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։ Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի եւ անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարեւորությունը եւ ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։ Վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարեւորությունը՝ ասված է հաղորդագրությունում:

Նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ադրբեջանական կողմը:
Դուբլինում շփումներ են ունեցել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը: Միրզոյանը եւ Բայրամովը, ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի, կարճատեւ զրույց են ունեցել: Խոսնակը նաեւ տեսանյութ է հրապարակել:

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է. «Ադրբեջանն ունի ջրի լուրջ խնդիր, իսկ Հայաստանն ամենաջրառատ հանրապետությունն է տարածաշրջանում: Ադրբեջանը դեռ 3 տարի առաջ հայտարարել է, որ Սեւանը դառնալու է սահմանամերձ լիճ: Այսինքն` առնվազն Սեւանա լճի կեսը Ալիեւը ցանկանում է վերցնել իր տիրապետության տակ, հետեւաբար՝ շուտով մենք կիմանանք, որ մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք, որ իրենք հանկարծ ոչ մի բանի կարիք չզգան: Սահմանադրության հարցից հետո առաջ է գալու Սեւանա լճի հարցը: Գեղարքունիքի գյուղերի կեսը բա ինչի՞ են հանձնել: Փաշինյանը պետք է ասի` ադրբեջանցի զինվորները սարերի գագաթին են, եթե Սեւանա լճի կեսը չտանք, պատերազմ կսկսվի»:
Ադիբեկյանը նաեւ անդրադարձավ Էրդողան-Փաշինյան հանդիպմանը, մասնավորապես` այն հայտարարությանը, որ թուրքական կողմն է արել, թե մինչեւ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չստորագրեն, կոմունիկացիաները` սահմանը չեն բացի. «Միշտ էլ դա են ասել: Խնդիրն այն է, որ այդ պայմանագիրը երբեք չի կնքվելու, որովհետեւ ամեն մի պահանջից հետո Ալիեւը նոր պահանջ է ներկայացնելու: Եկեք հերթով հիշենք. ասում էր` Ղարաբաղը տանք, որ հանգիստ ապրենք, Ղարաբաղը տվեց, Ադրբեջանն ասեց` չէ, հետո ճանապարհներ ուզեց, Նիկոլ Փաշինյանը դա էլ տվեց` Գորիս-Կապան, Ներքին Հանդի հատված, հիմա տարածքների լեգալիզացիայի մասին են խոսում: Անկլավներ, եկեղեցու դեմ արշավ, սահմանադրության փոփոխություն, հետո գալու է Սեւանա լճի հարցը: Ալիեւը խաղաղության պայմանագրի տակ ստորագրելու կարիք չունի: Նա զուտ այդ պայմանագրի խոստումների տակ անհատույց, անվճար ստանում է այն, ինչ ուզում է, եւ եթե Հայաստանն ունենար այլ ղեկավար, չէր էլ կարող երազել այդ մասին: Շուտով 300 հազար ադրբեջանցիների տեղակայման հարցն է բարձրացվելու, եւ այսպես շարունակ: Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, Ալիեւը ոչինչ չի կարող մեզ վրա ծախել եւ մեզ չի կարող սպառնալ, հետեւաբար՝ ինչո՞ւ պետք է ստորագրի այդ փաստաթղթի տակ, եթե իր պահանջներն անսպառ են, եւ նա ստանում է դրանք»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում

Օդանավներ են բախվե ամերիկյան Մայամիում Sun, 15 Nov 2026 13:30:04 +0400 Բեռնատար եւ ուղեւորատար օդանավներ…

16 րոպե ago

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Sun, 15 Nov 2026 13:14:26 +0400 Ազգերի լիգայի…

32 րոպե ago

Ինքնաթիռներն իրար են բախվել

Ինքնաթիռներն իրար են բախվել Sun, 15 Nov 2026 13:00:41 +0400 Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են…

46 րոպե ago

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն

Ով է Կամբոջայում դիմավորել Փաշինյանինն Sun, 15 Nov 2026 12:46:12 +0400 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային…

1 ժամ ago

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400 Փարիզում…

1 ժամ ago

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․

Հարյուրավոր ձերբակալվածներ կան․ Ֆրանսիայում սկսվեց քաոսը․․․ Sun, 15 Nov 2026 12:30:04 +0400 Ֆրանսիայի ոստիկանությունը նոյեմբերի…

1 ժամ ago