Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի

Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի

Sat, 14 Nov 2026 14:15:16 +0400


Կես ամսից ձմեռ է, սակայն Տավուշի մարզի հազարավոր ընտանիքներ չգիտեն, թե առաջիկա ձմռանը ինչպես են ջեռուցելու իրենց տները՝ վառելափայտո՞վ, թե՞ բնական գազով։ Նախկին տարիներին անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին ինքնապատրաստումով մինչև 8 խորանարդ մետր անվճար, անտառտնտեսությունների անտառներում վառելափայտի թափուկ պատրաստելու, տեղափոխելու թույլտվություն էր տրվում։ Այս տարի այդ թույլտվությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից տրվեց ուշացումով, գործընթացն իրականացվում է ձգձգումներով։ Այս աշնանը անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին անտառներում թափուկ պատրաստելու թույլտվությունը տրվեց ոչ թե 8 խորանարդ մետրի, այլ դրա կեսի՝ 4 խմ-ի չափով։ Սևքարի, Իջևանի,Արծվաբերդի անտառտեսությունները բնակիչներին թափուկ վառելափայտ հատկացրել են այդ անտառտնտեսությունների անտառկառավարման պլաններով նախատեսված թափուկի քանակից զգալիորեն քիչ քանակով, միայն Նոյեմբերյանի անտառտնտեսությունն է անտառկառավարման պլանով նախատեսված թափուկի քանակից ավել թափուկ հատկացրել։ Նախկին տարիներին անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին ինքնապատրաստմամբ 8 խորանարդ մետր թափուկ պատաստելու թույլտվություն տրվում էր նաև Դիլիջանի ազգային պարկի կողմից։ 2025 թվականի աշնանը ազգային պարկի կողմից բնակիչներին տրվող թափուկի քանակը եղել է 4 խորանարդ մետր։ Այս աշնանն այդ առումով վիճակն ավելի է վատացել։ Դիլիջան համայնքի գյուղերի մի մասը մասամբ է գազաֆիկացված,այդ բնակավայրերի բազում առանձնատներ վառելափայտով են ջեռուցվում։

Խաչարձան գյուղում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները։ Խաչարձանի վարչական ղեկավար Գագիկ Շահնազարյանը հայտնեց, որ 80 տուն ունեցող գյուղում գազաֆիկացված է 30-ի ավելի առանձնատուն։ Նա ասաց, որ նախկին տարիներին բնակիչներին ինքնապատրաստմամբ 8 խորանարդ մետր թափուկ էր տրվում, անցյալ տարի՝ 4, այս աշուն՝ 2 խմ։ Գոշ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Ամիրխանյանը հայտնեց, որ Գոշի 270 առանձնատներից, հյուրատներից, այլ օբյեկտներից գազաֆիկացված է մոտ 100-ը։ Նրա խոսքերով՝ առաձնատները ձմռանը բնական գազով ջեռուցելու համար հարկավոր է, որ գյուղացիներն իրենց տները վերանորոգեն, ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ տեղադրեն։

Աղավնավանք գյուղի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանի խոսքերով՝ գյուղի 160 տներից 30-ն է գազաֆիկացված, գյուղի քիչ թվով ընտանիքներ են ազգային պարկի անտառներից 2 խմ թափուկ բերել։
Հեռախոսազրույց ունեցա «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա ասաց, որ ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է, ազգային պարկից 2 խմ չափաքանակով են թափուկ տրամադրում Դիլիջան քաղաքի և համայնքի 6 գյուղերի ընտանիքներին։ Ազգային պարկից թափուկի տրամադրումը սկսվել է նոյեմբերի 3-ից, նոյեմբերի 6-ի դրությամբ ազգային պարկից 2 խմ թափուկ էր տրվել Դիլիջան համայնքի շուրջ 100 ընտանիքի։ Երկու նկատառում թափուկի տրամադրման մասին։ Սոլյարկայի և բենզինի գները բարձր են, բնակիչներին ձեռնտու չէ ընդամենը 2 խմ թափուկ պատրաստելու համար գնալ անտառի խորքերը, թափուկ պատրաստել և բավական ծախս անելով՝ այն տեղափոխել իրենց տները։ Դիլիջան ազգային պարկի անտառներից բնակիչներին թափուկի տրամադրման գործընթացը սկսվեց շատ ուշացումով, խոր աշնանը, երբ հորդ անձրևներից անտառամիջյան ճանապարհները ցեխոտվել, դժվարամատչելի են դարձել, բարդ է թաց անտառներում թափուկ պատրաստել և ցեխոտ, դժվարանցանելի ճանապարհներով այն առանձնատներ հասցնել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեպսը լուրջ կորուստ ունի

Լեպսը լուրջ կորուստ ունի Sat, 14 Nov 2026 14:30:42 +0400 Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի դատարանները…

7 րոպե ago

Ի՞նչ է պահանջում Պուտինը ՆԱՏՕ-ից․ Հայաստանին էլ է վերաբերվում

Ի՞նչ է պահանջում Պուտինը ՆԱՏՕ-ից․ Հայաստանին էլ է վերաբերվում Sat, 14 Nov 2026 14:07:27 +0400…

30 րոպե ago

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց Sat, 14 Nov 2026 14:00:56 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո…

36 րոպե ago

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը Sat, 14 Nov 2026 13:45:45 +0400 Նոյեմբերի 5-ին…

52 րոպե ago

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը Sat, 14 Nov 2026 13:33:43 +0400 Ձերբակալվել…

1 ժամ ago

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago