Ի՞նչ է պահանջում Պուտինը ՆԱՏՕ-ից․ Հայաստանին էլ է վերաբերվում

Ի՞նչ է պահանջում Պուտինը ՆԱՏՕ-ից․ Հայաստանին էլ է վերաբերվում

Sat, 14 Nov 2026 14:07:27 +0400


Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանը պահանջեց, որ ՆԱՏՕ-ն վերադառնա 1997 թվականի սահմաններին և դադարեցնի Կիևին ցուցաբերվող օգնությունը։

Ըստ The New York Times-ի՝ Կրեմլի դիրքորոշումը ներկայացնող փաստաթուղթը ներկայացվել է նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած բանակցությունների ժամանակ։ Դրա իսկությունը հաստատել է դիվանագիտական ​​խորհրդակցություններին ծանոթ աղբյուրը, նշել է թերթը։

Նշվում է, որ փաստաթուղթը, ըստ էության, կրկնում է Մոսկվայի կողմից 2021 թվականի դեկտեմբերին ներկայացված պահանջները։ Մասնավորապես, Ռուսաստանը պնդում է դադարեցնել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և դուրս բերել Դաշինքի զորքերն ու ռազմական բազաները այն դիրքերից, որոնք նրանք զբաղեցրել են մինչև 1997 թվականը։ Սա ներառում է նաև Լեհաստանում և Բալթյան երկրներում ռազմական ներկայությունը։

Ավելին, Մոսկվան պահանջում է արգելել ՆԱՏՕ-ի բոլոր ռազմական գործունեությունը Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։

Առանձին կետը վերաբերում է Կիևին արևմտյան զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման դադարեցմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լեպսը լուրջ կորուստ ունի

Լեպսը լուրջ կորուստ ունի Sat, 14 Nov 2026 14:30:42 +0400 Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի դատարանները…

6 րոպե ago

Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի

Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի Sat, 14 Nov 2026…

22 րոպե ago

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց Sat, 14 Nov 2026 14:00:56 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո…

36 րոպե ago

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը

Իլհամ Ալիեւը շարունակում է ամրացնել իր իշխանությունը Sat, 14 Nov 2026 13:45:45 +0400 Նոյեմբերի 5-ին…

51 րոպե ago

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրած անձը Sat, 14 Nov 2026 13:33:43 +0400 Ձերբակալվել…

1 ժամ ago

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago