Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը

Ում է մակագրվել Արսեն Գևորգյանի գործը

Sat, 14 Nov 2026 16:25:46 +0400


Երեկ գրել էինք, որ կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։ Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը 20 օր անց մահացել է։ Քրեական գործը նոյեմբերի 6-ին մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան, նոյեմբերի 9-ին մակագրվել նախաքննության ընթացքում Գևորգյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս նույն օրը վարույթ ընդունելու որոշում է կայացրել, սակայն նոյեմբերի 10-ի առավոտյան Արսեն Գևորգյանը ՔԿՀ-ում մահացել է։

Մենք տեղեկացանք, որ դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։ Մենք տեղեկացանք, որ դատավոր Վարդգես Սարգսյանը 2024-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղավոր էր ճանաչել, ապա ազատել նրան քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետի պատճառով։ Դատավոր Սարգսյանը հայտնի է նաև մեկ այլ գործով։ 2023 թվականին Վարդգես Սարգսյանն ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով։ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որին 2019 թվականին մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։

Այս որոշումից կարճ ժամանակ անց Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով, և Գրիգորյանի պաշտպաններն այս հետապնդումը կապել էին Քոչարյանի գործով որոշումների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

13 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

23 րոպե ago

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Sat, 14 Nov 2026 16:30:53 +0400 Flightaware պորտալի…

27 րոպե ago

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից

Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից Sat, 14 Nov 2026 16:15:03 +0400 «Արմավիր»…

43 րոպե ago

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին

Դոնբա՞ս հանձնի, թե՞ հրաժարվի ՆԱՏՕ-ից․ ինչ է ասել Զելենսկին Sat, 14 Nov 2026 16:00:20 +0400…

58 րոպե ago

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները…

ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago