Հնարավոր է չմասնակցի նախագահական ընտրություններին
Sat, 14 Nov 2026 18:00:44 +0400
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամենայն լրջությամբ դիտարկում է 2028 թվականի նախագահական ընտրությունների մասնակցությունից հրաժարվելու հավանականությունը՝ Կոնգերսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը փոխանցել է, որ հնարավոր է Վենսը իր կարիերայի ավելի ուշ շրջանում փորձի նախագահական ընտրություններին մասնակցել։ Հատկապես, որ դեռ 42 տարեկան է եւ կարելի է ասել՝ կարիերայի առումով, դեռ շատ ճանապարհ ունի անցնելիք։
Հաղորդման մեջ նաեւ ասվում է, որ եթե ռազմական դիմակայությունը Թեհրանի հետ շարունակվի, ապա խնդիրը ոչ թե այն կլինի, թե արդյոք Վենսը կկարողանա հաղթել, այլ այն՝ արդյոք որեւէ հանրապետական թեկնածու հաղթելու շանսեր կունենա։ Վենսը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, ոչ էլ որոշակիացրել է առաջիկա նախագահական ընտրություններին իր մանսակցության հարցը։