Հայտնի երաժիշտը հինգերորդ անգամ ամուսնալուծվել է
Sat, 14 Nov 2026 19:00:02 +0400
Բրիտանացի հայտնի երաժիշտ Ռոջեր Վոթերսը՝ Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրը, հինգրերոդ անգամ ամուսնալուծվում է։ Նա ապահարզան դիմում է ներկայացրել իր հինգերորդ կնոջ՝ Քամիլա Չավիսի հետ ամուսնական կապերը խզելու համար։ Այս մասին հայտնում է People պարբերականը։ Ամուսնալուծության հայցը ներկայացվել է Նյու-Յորքի Գերագույն դատարան։
Պատճառը՝ ամուսինների միջեւ եղած մի շարք անհաղթահարելի խնդիրներն են եղել։ Վոթերսն ու Չավիսը, հիշեցնենք, որ ամուսնացել էին 21 թվականի հոկտեմբերին։