Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞

Sat, 14 Nov 2026 19:15:03 +0400


Վերջին օրերին ակտիվ վոյաժների մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, իր խոսքով` երեկ «կարճատեւ այցով» էր Հայաստան ժամանել, իսկ այսօր արդեն մեկնել է Կամբոջա։ Թռիչքից առաջ նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հարվածային գործիքների վրա նվագում է։ Մեր տեղեկություններով, նա դեկտեմբերի վերջին մասնակցելու է ամանորյա համերգին, որը կայանալու է Մարզահամերգային համալիրում: Մենք Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վերջինս պատրաստվում է Վարչաֆեստ -2026 երաժշտական մրցույթ-փառատոնի գալա համերգի ընթացքում ելույթ ունենալ Վարչաբենդ խմբի հետ։ Մելանյա Հարությունյանը ասաց, որ ձեւաչափը դեռ պարզ չէ, եթե պարզ լինի, կհրապարակեն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզում էր, որտեղ մասնակցում էր Խաղաղության 9-րդ համաժողովին, հաջորդ օրը մեկնեց Անթալիա, որտեղ մասնակցեց COP 31-ին, այնուհետեւ Դուբլինում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին, որտեղից մեկ օրով Երեւան վերադառնալուց հետո այսօր ուղեւորվեց Կամբոջա, մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին։ Իսկ դեկտեմբերին երեք այցելություն ունի Ռուսաստան:

Նշենք, որ Վարչաֆեստ 2026 երաժշտական մրցույթ-փառատոնի լավագույն բենդերը ամանորյա համերգով հանդես կգան։ Սակայն այս անգամ համերգն անվճար չի լինելու։ Այն տեղի է ունենալու դեկտեմբերի 26-ին՝ Մարզահամերգային համալիրում, իսկ տոմսերը կարժենան 5 հազարից 30 հազար դրամ։ Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան Red Line, Dophamin, Nushband, Folkastic, NORG, Pink Stones, Algorithm, Ethnorhytm, Edi Band եւ Taniqum Band խմբերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

11 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

17 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

32 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

35 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում…

47 րոպե ago

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Sun, 15 Nov 2026 19:15:00…

1 ժամ ago