Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Sat, 14 Nov 2026 20:45:11 +0400
Հայաստանի 12 համայնքում նոյեմբերի 29-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Դրանցից 10-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով:
Սպիտակ համայնքում առաջադրված 3 քաղաքական ուժերից ընդդիմության 3 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, իսկ ՔՊ-ի թեկնածուներից մեկը։ Ապարանում առաջադրվել է միայն «Համերաշխություն» դաշինքը, որի 4 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել։ Բաղրամյան համայնքում ՔՊ-ի 1 թեկնածու է ինքնաբացարկ հայտնել։ Կապանում ՔՊ-ի ցուցակից 1 թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության 23 հոգուց բաղկացած ցուցակից 8-ը ինքնաբացարկ են հայտնել։ Աշոցքում միայն իշխող ուժն է առաջադրվել։ Այստեղ ինքնաբացարկներ չկան, սակայն ցուցակի 4 անդամի գրանցումը ԸԸՀ-ն մերժել է։