Իրանը հարվածեց․ լարված է
Sun, 15 Nov 2026 11:30:59 +0400
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վեց անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) վրա։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ վեց անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Բահրեյնի ռազմաբազայում գտնվող ԱՄՆ հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանի վրա», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Իր հերթին, «Fars» գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում է, որ հարվածը հասցվել է ի պատասխան ամերիկյան կողմի թշնամական գործողությունների։