Ուշադրություն․ հասանելի կլինի նոյեմբերի 14-ից
Sun, 15 Nov 2026 11:45:19 +0400
Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Նոյեմբերի 14-ից արդեն հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։
Ի՞նչ է սա նշանակում։
Եթե շտապ անհրաժեշտ է ստանալ ձեր փաստաթուղթը, ապա արագացված ծառայության միջոցով այն կարող եք ստանալ՝
Երևանում՝ 24 ժամվա ընթացքում,
• Մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։
Կարևոր է իմանալ, որ նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։
Իսկ որքա՞ն արժե ծառայությունը։
Նույնականացման քարտի համար սահմանված 5950 դրամին ավելանում է 8000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 13 950 դրամ։
Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 650 դրամին ավելանում է 60 000 դրամ, այսինքն՝ ընդհանուր 88 650 դրամ։
Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները նաև սպասարկվում են առաջնահերթությամբ»։