Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը

Sun, 15 Nov 2026 12:15:05 +0400


Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրում ուժերն է չափել ռուսաստանցի անվանի շախմատիստ Յան Նեպոմնյաշչիի հետ։

Նոյեմբերի 14-ին կայացած դիմակայության առաջին պարտիայում Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով։ Հավասար պայքարում ընթացած հանդիպման 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը։

Պատասխան պարտիայում, որտեղ հայ շախմատիստը հանդես էր գալիս սևերով, պայքարը լարված և փոփոխական ընթացք է ունեցել։ Թեև Նեպոմնյաշչին մի քանի անգամ դիրքային առավելություն է ստացել, Մարտիրոսյանին հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը։ Սակայն վճռորոշ է դարձել 32-րդ քայլը․ Հայկի 32…g4 քայլից հետո ռուսաստանցի գրոսմայստերը ստացել է կայուն հաղթական դիրք և 42-րդ քայլին ստիպել մեր շախմատիստին անձնատուր լինել։

Այսպիսով, խաղային օրվա երկու պարտիաների արդյունքում վաստակելով 1 միավոր՝ Հայկ Մարտիրոսյանը 11 միավորով նահանջել է C խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Առաջատարը 12 միավորով նիդերլանդցի Անիշ Գիրին է։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում՝ նոյեմբերի 13-ին, Հայկ Մարտիրոսյանը փայլուն հաղթանակ էր տարել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ (առաջին պարտիայում հաղթել էր սպիտակներով, իսկ երկրորդն ավարտել ոչ-ոքի)՝ միանձնյա գլխավորելով խմբի աղյուսակը։

Հավելենք, որ մրցաշարի խմբային փուլում 24 շախմատիստներ բաժանված են 4 խմբի (6-ական մասնակից)։ Յուրաքանչյուր տուրում մրցակիցները միմյանց դեմ անցկացնում են երկու պարտիա՝ գույների փոխատեղմամբ (հաղթանակը գնահատվում է 3, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր)։ Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Աբհիմանյու Միշրան։ Հայտնում է Armsport.am-ը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները Mon, 16 Nov 2026 13:49:35 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

11 րոպե ago

Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ

Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ Mon, 16 Nov 2026 13:45:28 +0400…

15 րոպե ago

Բորիս Մուրազին՝ Հանրայինի եթերում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Բորիս Մուրազին՝ Հանրայինի եթերում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Mon, 16 Nov 2026 13:39:10 +0400 Լրագրող…

21 րոպե ago

Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները

Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները Mon, 16 Nov 2026 13:30:11 +0400 Ռուսաստանը և…

30 րոպե ago

Հոգեկան խնդիր չունեցող մարդիկ էլ են հանցագործություն անում. Ավանեսյանը` աղմկահարույց սպանության մասին

Հոգեկան խնդիր չունեցող մարդիկ էլ են հանցագործություն անում. Ավանեսյանը` աղմկահարույց սպանության մասին Mon, 16 Nov…

40 րոպե ago

ԱԱԾ փոխտնօրենի գնահատմամբ` Փաշինյանի գործողություններում քրեական հետապնդման արարքներ կա՞ն

ԱԱԾ փոխտնօրենի գնահատմամբ` Փաշինյանի գործողություններում քրեական հետապնդման արարքներ կա՞ն Mon, 16 Nov 2026 13:17:51 +0400…

43 րոպե ago