Հայտնի է` ինչ խափանման միջոց է կիրառվել դատավորների նկատմամբ
Sun, 15 Nov 2026 14:03:06 +0400
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ դատախազը քրեական հետապնդում է հարուցել և նրանց նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել: Այս մասին «Հրապարակ»–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Նրանց երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։
Նշենք, որ Մասիս Մելքոնյանը համարվում է իշխանությունների «սրտի» դատավորը։