Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել

Որքան հեռու կարող է գնալ մարդը․ Գայանե Պապոյանը՝ Մելքոնյանի մասին դրվագ է հիշել

Sun, 15 Nov 2026 18:19:35 +0400


Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն է ներկայացվել դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Այս առնչությամբ մի դրվագ հիշեցի։

Երբ դատավոր Մասիս Մելքոնյանը քննում էր Levon Kocharyanի նկատմամբ կալանք խափանման միջոցի հարցը, ես, ներգրավված լինելով որպես պաշտպան, նրան ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցի։

Հիմքը իմ և Մ. Մելքոնյանի միջև առկա ազգակցական կապն էր։
Ընդ որում, խոսքը ոչ թե հեռավոր ազգակցական կապի մասին էր, այլ՝ Մ. Մելքոնյանի և իմ մայրական կողմի ազգականների միջև մշտապես եղել են բարեկամական շփումներ։ Ավելին՝ մենք ինքներս երկար տարիներ ճանաչել ենք միմյանց և շփվել՝ գիտակցելով նաև ազգակիցներ հանդիսանալու փաստը։

Իհարկե, նրա նկատմամբ իմ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել էր՝ պայմանավորված նրա կողմից կայացրած կալանավորման որոշումների նկատմամբ իմ մասնագիտական և սկզբունքային անհամաձայնությամբ, սակայն դա չէր կարող վերացնել մեր միջև գոյություն ունեցող ազգակցական կապը։

Եվ ահա, Լևոն Քոչարյանի դատական նիստի ընթացքում Մասիս Մելքոնյանը հայտարարեց, թե իրեն հայտնի չեն մեր ազգակցական կապի վերաբերյալ հանգամանքները )))))))))։ Ավելին՝ մատնանշեց, որ ես այդ կապը հաստատող որևէ տեղեկանք չեմ ներկայացրել։

Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր։

Հենց դատական նիստի ընթացքում նա հասցրեց Facebook-ի իր ընկերների ցանկից հեռացնել ինձ և մեր այն ազգականներին, ովքեր ընդհանուր ՖԲ ընկերներ էին հանդիսանում:

Այդ ժամանակ ինձ համար առավել քան ակնհայտ դարձավ, թե որքան հեռու կարող է գնալ մարդը՝ ամեն գնով կալանքի որոշում կայացնելու նպատակով։

Այսօր, հետևելով նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պարզապես հիշեցի այդ դրվագը։

Կյանքը երբեմն զարմանալի ճշգրտությամբ է վերադարձնում մարդկանց իրենց իսկ վերաբերմունքն ու վարքագիծը։
Կյանքը բումերանգ է։

Գրել է Գայանե Պապոյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Sun, 15 Nov 2026 19:15:00…

13 րոպե ago

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը

Նախապաշարմունքը հուշում է, որ սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը Sun, 15 Nov 2026 19:00:44…

27 րոպե ago

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան

Իրազեկման նոր օր․ Շարունակում ենք ակցիաները՝ ի գործ․ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:56:59 +0400…

31 րոպե ago

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան

Քաղաքացիները զանգում էին իրենց հարազատներին․ Նարեկ Կարապետյան Sun, 15 Nov 2026 18:47:52 +0400 Քաղաքացիները զանգում…

40 րոպե ago

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով

Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով Sun, 15 Nov 2026 18:45:36 +0400 Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր…

42 րոպե ago

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել

Պուտինը հրադադար կնքելու պայման է դրել Sun, 15 Nov 2026 18:30:55 +0400 Ռուսաստանը պահանջել է,…

57 րոպե ago