Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր

Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր

Sun, 15 Nov 2026 21:59:05 +0400


Համացանցում են հայտնվել նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած զույգի ՝ Նարինեի ու Հովհաննեսի լուսանկարները։ Նարինե Բարսեղյանը 26 տարեկան էր և բնակվում էր Լոռու մարզի Տաշիր քաղաքում։
Նա երթևեկում էր Ստեփանավան-Երևան տաքսիով՝ իր նշանածի՝ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանի հետ։ Նրանք երկուսն էլ տեղում մահացել են։Զույգը երեք ամիս առաջ էր նշանադրվել, միասին աշխատում էին Երևանի բանկերից մեկում։
Вы отправили
Հիշեցնենք՝Նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված 9 անձից 6-ը եղել են միջմարզային տաքսի ծառայություն իրականացնող «Opel Zafira»-ի վարորդն ու ուղևորները։

Ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը։ Նա երկու որդի և երկու թոռ ունի։ Վերջերս էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ արտագնա աշխատանքի էր մեկնել։ Վերադառնալուց հետո՝ ընդամենը երկու ամիս էր՝ ինչ աշխատում էր որպես տաքսու վարորդ։ Ավտոմեքենան իրենը չէր, պատկանում էր տաքսի ծառայությանը։ Նրա ամուսնացած որդիններից մեկը մասնակցում էր 25-օրյա վարժական հավաքների, տուն վերադառնալուն երկու օր էր մնացել, դեպքից հետո արդեն թույլատրել էին վերադառնալ։Տաքսու ուղևորներից է եղել Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը։ Նա ամուսնացած էր, ունի երկու դուստր, որոնք ուսանողներ են։Տաքսու մյուս ուղևորը՝ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանն է, սովորել է Լեռնահովիտի միջնակարգ դպրոցում, այնուհետև Երևանի պետական բժշկական համալսարանում, ունի կրտսեր եղբայր։ Նա Եվրոպայի չեմպիոն էր։ Այս մասին հայտնեցին Լեռնահովիտի համայնքապետարանից։

Տաքսու ուղևորներից զոհվել է նաև Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինան։

Վթարի հետևանքով զոհվել են նաև «Jeep Compass»-ի վարորդը՝ Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը, նրա կինը՝ 49-ամյա Անժելա Կյուրեղյանը, և որդին՝ 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը։ Ընտանիքը նաեւ 2 դուստր ունի։

Վթարի հետևանքով վիրավորվել են ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարի վարորդը՝ Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Chevrolet Volt»-ի վարորդը՝ Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, և նրա ուղևորը՝ Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել

4 ամիս կկարողանան ռուսական նավթ գնել Tue, 17 Nov 2026 23:55:31 +0400 Սլովակիան ամերիկյան վարչակազմից…

2 ժամ ago

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից

«Ես դեռ երեխա եմ». Մակրոնը խոստովանել է, որ հոգեբանորեն կախված է տարիքով մեծ կանանցից Tue,…

2 ժամ ago

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ

Մարդիկ, ովքեր հեռու են բարոյականությունից, հանկարծ սկսել են բարոյականության դասեր տալ․ Տեր Պսակ Tue, 17…

2 ժամ ago

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը

Չկորցնենք մարդ լինելու, սգալու, ընդվզելու, ափսոսելու, պայքարելու մեր ունակությունը Tue, 17 Nov 2026 23:32:51 +0400…

2 ժամ ago

Ականազերծման համար փող են հատկացրել

Ականազերծման համար փող են հատկացրել Tue, 17 Nov 2026 23:30:43 +0400 Նիդերլանդները, Նորվեգիան, Եվրամիությունն ու…

2 ժամ ago

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին

Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Tue, 17 Nov 2026 23:23:56…

2 ժամ ago