Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Mon, 16 Nov 2026 15:15:03 +0400


Նախօրեին Վանո Սիրադեղյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը նրա ընկերներն են ելույթ ունեցել՝ հուշեր պատմել Վանոյի մասին, ընդգծել նրա վաստակը։ Ղարաբաղը կոմիտեի անդամ, Քաշաթաղի նախկին պարետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի խոսքը վերաբերել է ղարաբաղյան շարժմանը եւ Ղարաբաղ կոմիտեին։ Ներկայացնում ենք մի հատված․

«Ղարաբաղ կոմիտեում Վանոն ամենասիրվածն էր, ընդհանրապես մենք շատ էինք սիրում իրար, և կոմիտեն` այդ 11 հոգին, որ հավաքվել էր, ուղղակի իրար սիրող խումբ էր: Բայց նաև ժողովուրդն էր սիրում. մենք ժողովրդին էինք սիրում, ժողովուրդն էլ մեզ էր սիրում՝ համեստորեն ասեմ: Թեպետ ոմանք ավելի շատ էին սիրված և ամենասիրվածն, իհարկե, Վանո Սիրադեղյանն էր և մեր մեջ, և ժողովրդի կողմից: Կատակով մի խոսք էր ասում ընտրություններից առաջ, ասում էր` Լևոն, կանայք քեզ են սիրում, տղամարդիկ էլ` ինձ: Բայց իրականում կանայք էլ էին իրեն սիրում Լևոնից ոչ պակաս:

Մեր տղաներից (Ղարաբաղ կոմիտեից) 11-ից 7-ը արդեն չկան: Սամսոն Ղազարյանն այսպիսի մի խոսք էր ասում, եթե ձայնս կտրված չլիներ, Վանո Սիրադեղյանը կոմիտե չէր մտնի: 1988-ի փետրվարին Սամսոնի ձայնը ելույթներից կտվել էր, Վանոն ձեռքից վերցրել էր խոսափողը և շարունակել միտինգը վարել: Համբարձում Գալստյանն էլ է իր հուշերում գրում, որ Վանոն ամենասիրվածն էր: Համբարձումն ամենից շատն էր երևի սիրում Վանոյին, այդ գրքի մեջ էլ ուղիղ ձևով գրված է: Բայց Վանոն չէր կարող Ղարաբաղ կոմիտե չմտնել, էդ միտինգի խոսափողը չէր կարող չվերցնել, որովհետև Վանոն արդեն ճանաչված էր որպես այդպիսին:
Իսկ այսօր գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից: Եվ պատահական չէ, որ այս միջոցառմանն այդ հիմարներից ոչ մեկը չկա: Չեն կարող ոչնչացնել` ինչ ստեղծել ենք և պատիժ կկրեն, մեղմ ասած, մեծ սխալների համար: Հույս ունեմ և ուրիշներին էլ հորդորում եմ, որպեսզի հույսը ոչ մի դեպքում չկորցնեն»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպան եկել է պարտքի հետեւից

Եվրոպան եկել է պարտքի հետեւից Wed, 18 Nov 2026 18:15:44 +0400 Եվրոպան պահանջում է վճարել…

7 րոպե ago

Անմեղսունակ-անմեղսունակ գալիս եք, ամեն անգամ մի բան ասում. Մանուկյանը՝ Փաշինյանին

Անմեղսունակ-անմեղսունակ գալիս եք, ամեն անգամ մի բան ասում. Մանուկյանը՝ Փաշինյանին Wed, 18 Nov 2026 18:08:30…

14 րոպե ago

Փողերը ձեռքներիցդ վերցնելու եմ. Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ

Փողերը ձեռքներիցդ վերցնելու եմ. Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ Wed, 18 Nov 2026 18:05:58 +0400 Latest news…

17 րոպե ago

Ավինյանն անում է այն, ինչ ես ասում էի հինգ տարի առաջ

Ավինյանն անում է այն, ինչ ես ասում էի հինգ տարի առաջ Wed, 18 Nov 2026…

21 րոպե ago

2 օրով դադարեցրել են Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը

2 օրով դադարեցրել են Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Wed, 18 Nov 2026 18:00:00 +0400 Հունգարիան…

23 րոպե ago

Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի եղբայրը

Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի եղբայրը Wed, 18 Nov 2026 17:47:08 +0400 Լույս…

35 րոպե ago