Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Mon, 16 Nov 2026 15:15:03 +0400


Նախօրեին Վանո Սիրադեղյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը նրա ընկերներն են ելույթ ունեցել՝ հուշեր պատմել Վանոյի մասին, ընդգծել նրա վաստակը։ Ղարաբաղը կոմիտեի անդամ, Քաշաթաղի նախկին պարետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի խոսքը վերաբերել է ղարաբաղյան շարժմանը եւ Ղարաբաղ կոմիտեին։ Ներկայացնում ենք մի հատված․

«Ղարաբաղ կոմիտեում Վանոն ամենասիրվածն էր, ընդհանրապես մենք շատ էինք սիրում իրար, և կոմիտեն` այդ 11 հոգին, որ հավաքվել էր, ուղղակի իրար սիրող խումբ էր: Բայց նաև ժողովուրդն էր սիրում. մենք ժողովրդին էինք սիրում, ժողովուրդն էլ մեզ էր սիրում՝ համեստորեն ասեմ: Թեպետ ոմանք ավելի շատ էին սիրված և ամենասիրվածն, իհարկե, Վանո Սիրադեղյանն էր և մեր մեջ, և ժողովրդի կողմից: Կատակով մի խոսք էր ասում ընտրություններից առաջ, ասում էր` Լևոն, կանայք քեզ են սիրում, տղամարդիկ էլ` ինձ: Բայց իրականում կանայք էլ էին իրեն սիրում Լևոնից ոչ պակաս:

Մեր տղաներից (Ղարաբաղ կոմիտեից) 11-ից 7-ը արդեն չկան: Սամսոն Ղազարյանն այսպիսի մի խոսք էր ասում, եթե ձայնս կտրված չլիներ, Վանո Սիրադեղյանը կոմիտե չէր մտնի: 1988-ի փետրվարին Սամսոնի ձայնը ելույթներից կտվել էր, Վանոն ձեռքից վերցրել էր խոսափողը և շարունակել միտինգը վարել: Համբարձում Գալստյանն էլ է իր հուշերում գրում, որ Վանոն ամենասիրվածն էր: Համբարձումն ամենից շատն էր երևի սիրում Վանոյին, այդ գրքի մեջ էլ ուղիղ ձևով գրված է: Բայց Վանոն չէր կարող Ղարաբաղ կոմիտե չմտնել, էդ միտինգի խոսափողը չէր կարող չվերցնել, որովհետև Վանոն արդեն ճանաչված էր որպես այդպիսին:
Իսկ այսօր գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից: Եվ պատահական չէ, որ այս միջոցառմանն այդ հիմարներից ոչ մեկը չկա: Չեն կարող ոչնչացնել` ինչ ստեղծել ենք և պատիժ կկրեն, մեղմ ասած, մեծ սխալների համար: Հույս ունեմ և ուրիշներին էլ հորդորում եմ, որպեսզի հույսը ոչ մի դեպքում չկորցնեն»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բա ո՞վ է ծառայելու

Բա ո՞վ է ծառայելու Mon, 16 Nov 2026 12:52:29 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով